Չորս նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային
Այսօր «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային:
«Հայփոստ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չորս նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 15 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:
Չորս նամականիշով գեղաթերթիկի ընդհանուր անվանական արժեքը 1450 ՀՀ դրամ է: Նամականիշերի պատկերները ներկայացված են ըստ ժամանակագրության: Նամականիշերի վրա պատկերված են Էրեբունի քաղաքի պեղված հատակագիծը, Ամիրյան փողոցի մի հատված՝ լուսանկարված 1920-ական թվականներին, Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:
Գեղաթերթիկի վրա ներկայացված է մի հատված Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին:
Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակարատ Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Թողարկման օրը` 29 նոյեմբերի 2018թ.
Դիզայնը՝ Վահե Մուրադյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը՝ 110,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 15 000 հ.
Հարակից հրապարակումներ`
- Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային
- Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
- Շրջանառության մեջ է դրվել «Հայոց պետականություն. ՀՀ ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված նոր նամականիշ
- Մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային
- Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմային
- Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային
- Նոր փոստային նամականիշ՝ «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմայով
- Նամականիշ՝ լեգենդար Ջոն Լենոնի պատվին
- Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը