Նեթանյահուն պահանջել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ում իր երկրի պատվիրակությանը հանձնարարել է խնդրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ քննարկելու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման գործողությունները։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նա նաև պատմել է, որ ամերիկյան կողմի հետ քննարկել է շարժման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Պատճառը Լիբանանից Իսրայել փորված թունելներն են։
Բացի այդ՝ Իսրայելը Ռուսաստանին զգուշացրել է Լիբանանի հետ սահմանին ռազմական գործողության մասին։