10:57 08/12/2018

Նախընտրական բանավեճերի արտաքին քաղաքական չափումը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Ընտրարշավը ավարտվեց, և ինչքան էլ քննադատություն հնչի, փաստ է, որ որոշակի բանավեճ եղավ մրցակցող քաղաքական ուժերի միջև։ Համաձայն ենք, որ որոշ դեպքերում բանավեճի մակարդակն ակնկալվածից ավելի ցածր էր։ Սակայն եթե հաշվի առնենք քաղաքական համատեքստը և ընտրությունների արտահերթ լինելը, որոնք հետևել են կտրուկ քաղաքական զարգացումներին,  քաղաքական դիրքորոշումների երկփեղկվածությունը և հանրային կարծիքում տիրող բևեռայնությունը, ապա կարող ենք պնդել, որ այդուհանդերձ ընտրարշավի ընթացքում մրցակցող ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց մոտեցումները թե՛ մոնո տարբերակով, թե՛ ուղիղ ու հեռակա բանավեճային ձևաչափով։ Սպասելի էր, որ ամենաշատ քննարկվող և վիճահարույց թեմաներից լինելու էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը և Արցախի հարցը մասնավորապես։ 

Ընտրարշավի վերջին օրերին զուգահեռաբար որոշակի ակտիվացում նկատվեց ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում։ Դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեցին Հայաստանի ԱԳՆ պաշտոնակատարը և Ադրբեջանի ԱԳ նախարարը, ինչից հետո համատեղ հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակության ղեկավարները։ Նման ձևաչափով հայտարարության տարածումը և նրանում առկա որոշ ձևակերպումները խոսում են այն մասին, որ բանակցություններում կա որոշակի դրական դինամիկա։ Եվ միայն այդքանը։ Ինչը զարմանալի չէ, քանի որ ոչ ոք չէր էլ սպասում, որ կարող է լուրջ տեղաշարժ լինել բանակցություններում, հատկապես հիմա, երբ Հայաստանը ընտրությունների շեմին է և երկրում լայնամասշտաբ ներքաղաքական գործընթացներ են տեղի ունենում։

Տեսության մեջ կա մոտեցում, որ արտաքին քաղաքականությունն ընդհանրապես պայմանավորված չէ ներքինով, որ անկախ ռեժիմից և կառավարող էլիտայից՝ պետությունը որպես միավոր վարում է իր շահերի վրա հիմնված քաղաքականություն՝ առաջին հերթին ճիշտ արձագանքելով միջազգային հարաբերությունների կառուցվածքից բխող մարտահրավերներին։ Բնականաբար, կա նաև տրամագծորեն հակառակ տեսակետը, որը եթե մի նախադասությամբ ներկայացնելու լինենք՝ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է։ Ճշմարտությունը, երևի թե, ինչ-որ տեղ մեջտեղներում է, այդուհանդերձ հակված ենք կարծելու, որ անկախ ներքին իրավիճակից, կան հանրային լայն աջակցություն ունեցող պետական շահեր և միջազգային իրողություններ, որոնք ժամանակի ինչ-որ հատվածում կայուն են ու անմիջական փոփոխության չեն ենթարկվում։

Հայաստանի դեպքում մասնավորապես խոսքը վերաբերում է Արցախի խնդրին և տարածաշրջանային ուժերի բարդ փոխդասավորվածությանը։ Կարող է երկիրը լինի ավել կամ պակաս ժողովրդավարական, կարող է իշխող քաղաքական ուժն ունենա ավելի բարձր կամ պակաս լեգիտիմություն, կարող են արտաքին քաղաքականությամբ զբաղվողները շատ կամ քիչ կարդացած ու ծանոթ լինեն այս կամ այն փաստաթղթին, այդ ամենով հանդերձ, առաջիկայում Հայաստանի արտաքին քաղաքական նպատակները չեն կարող կտրուկ փոփոխվել։ Այս պնդումը դոգմա չէ, այլ թեորեմ, որը անկախությունից ի վեր ապացուցվել է երկրի ղեկավարի բոլոր փոփոխությունների ընթացքում՝ լինեն դրանք ընտրությունների, հրաժարականի, թե հեղափոխության արդյունքում։

Երբեմն հնարավոր արտաքին քաղաքական փոփոխության վերաբերյալ բանավեճը հանգում է աշխարհաքաղաքական կողմնորոշման շուրջ քննարկման։ Այս դեպքում ևս գործում է նույն տրամաբանությունը․ անկախ նրանից, ռուսամետ, թե արևմտամետ է իշխող ուժը և հանրությունն ընդհանրապես, Հայաստանի արտաքին քաղաքականության կոնկրետ նպատակն է Արցախի խնդրի հայամետ լուծումը։

Այսինքն, Հայաստանի առանցքային արտաքին քաղաքական նպատակի վերաբերյալ բանավիճելը, բաժանումներ դնելը և շահարկումները կարող են տեղավորվել նախընտրական տրամաբանության մեջ։ Մյուս կողմից քննարկում ու բանավեճը պետք է լինի նպատակի իրականացման միջոցների վերաբերյալ։ Բոլորի համար պարզ է, գոնե այս դեպքում՝ ինչ է պետք, պարզ չէ՝ ինչպես հասնել դրան։ Ահա այստեղ է, որ քաղաքական ուժերը պետք է ներկայացնեին իրենց մոտեցումները կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղիների և ընդհանրապես Հայաստանի անվտանգության ու անկախության ամրապնդմանն ուղղված քայլերի վերաբերյալ։ Այս դեպքում էլ այլընտրանքները շատ չեն՝ կրկին պայմանավորված միջազգային իրողություններով և երկրի առկա ռեսուրսներով։ Դրանք մի քանիսն են, և յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ցույց տա, թե ինչու է ընտրել հենց այդ ուղին և բանավեճի միջոցով ապացուցի դրա առավելությունը մնացածի նկատմամբ։

Սա կլիներ ցանկալի սցենար և հնարավորություն կտար խուսփելու արհեստական օրակարգի շուրջ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելուց։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}