Արթուր Դավթյանը` Վորոնինի անվան գավաթի խաղարկության հաղթող
Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկության հաղթող` լավագույն արդյունքը ցույց տալով բազմամարտում: Հայ մարզիկը վաստակել է 84,500 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին:
Երկրորդ տեղը գրավել է Ճապոնիայի ներկայացուցիչ Տեպի Միվան, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Լանկինը: Բազմամարտի թիմային հաշվարկում առաջատարը Ճապոնիայի հավաքականն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները