Իրաքի նախագահը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից, գրում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով վերջինիս աշխատակազմի հայտարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջերս ընտրված նախագահը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է, քանի որ երկրի սահմանադրությունն է այդպես պահանջում։
Ըստ այդմ, բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվում է այլ երկրի քաղաքացիություն ունենալ։
«Նախագահն իր երախտագիտությունն ու հարգանքն է հայտնում Միացյալ թագավորությանը, որը վերջինիս ընդդիմադիր գործունեության ժամանակահատվածում նրան քաղաքացիություն է շնորհել»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Բարհամ Սալեհը Իրաքի խորհրդարանի կողմից նախագահ է ընտրվել 2018 թվականի հոկտեմբերին։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր Իրաքյան Քուրդիստանի կառավարության ղեկավարի պաշտոնը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան