ՀԱՄԱՍ-ի առաջնորդը կայցելի Ռուսաստան. աղբյուր
ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիան դեկտեմբերի 20-ին կմեկնի արտասահմանյան շրջագայության, որի շրջանակներում կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է «Ռաշա թդեյը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։
«Հինգշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան կմեկնի Կահիրե՝ եգիպտոսցի պաշտոնյաների հետ հանդիպման համար»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Վերջում, նրա խոսքով, Հանիան կմեկնի շրջագայության, որի շրջանակներում կլինի նաև Մոսկվայում։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեմ էր քվեարկել ԱՄՆ-ի այն բանաձևին, որով պաղեստինյան շարժումը քննադատության էր ենթարկվել։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ