Մակրոնը ցավում է Թրամփի որոշման համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ցավում է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համար։
Կիրակի օրը Չադում մամուլի կոնֆերասի ժամանակ Մակրոնն ասել է, որ «դաշնակիցը պետք է հուսալի լինի» ու ընդգծել քրդերի ղեկավարած Սիրիայի ժողովրդական ուժերի աշխատանքի կարևորությունը, որը վերահսկողություն է հաստատել Սիրիայի հյուսիսային և արևելյան հատվածներում այսպես կոչված Իսլամական պետությունից։
«Լինել դաշնակից, նշանակում է կռվել ուս-ուսի։ Սա ամենակարևոր բանն է պետությունների ղեկավարների ու ռազմական ղեկավարների համար»,-ասել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտնեց Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման որոշման մասին, նշելով, որ Իսլամական պետության դեմ պատերազմն ավարտված է ու խմբավորումն էլ պարտված։