Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի, Եղեգնաձորի, Ապարանի, Վայքի, Գորիսի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Սիսիանի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց
լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարանի ավտոճանապարհներին բուք է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով
փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ