Թուրքիան մտադիր չէ ԱՄՆ-ից թույլտվություն խնդրել Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ԱՄՆ-ից թույլտվություն խնդրել Սիրիայում ռազմական գործողություններ անցկացնելու համար։ Այս մասին գրում է «Ռաշա թդեյը»։
Նա միաժամանակ հստակեցրել է, որ թուրքական կողմն ամերիկացի գործընկերներին կծանուցի գործողություների մեկնարկի մասին։
«ԱՄՆ-ից հայտարարություն է հնչել, որ ճիշտ չէր լինի առանց իրենց ծանուցելու գործողություն իրականացնել։ Մենք միշտ պատրաստ ենք տեղեկացնել, համակարգվել, սակայն որևէ մեկից թույլտվություն չենք խնդրի»,- ասել է Քալընը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Անկարային ոչ ոք չի խանգարի Սիրիայի արևելյան շրջաններից ահաբեկիչների դուրսբերման գործողություններում։