Քաղաքագետ. Նախատեսվում է ԱՄն պետքարտուղարի ու Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը տեղեկացնում է՝ նախապատրաստվում է Զոհրաբ Մնացականյան - Մայք Պոմպեո հանդիպումը։ Հիշեցնենք, որ Մայք Պոմպեոն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։
Սուրեն Սարգսյանը մանրամասնում է. «Այն տեղի կունենա շուրջ երկու ամսից, Վաշինգտոնում: Սա հայ-ամերիկյան լճացած հարաբերություններում կարող է լուրջ խթան հանդիսանալ, եթե երկկողմ օրակարգը վերաիմաստավորվի: Նման ձևաչափի (Պետքարտուղար-ԱԳ նախարար պետդեպում) հանդիպում վերջին անգամ տեղի է ունեցել 2013թ.»։
Panorama.am-ն ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հարցրեց՝ հնարավոր հանդիպման մանրամասների մասին։
«Այս պահին Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա: Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԳ նախարարի՝ իր գործընկերների հետ հանդիպումների նշանակման դեպքում հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվում է»,-ասաց ԱԳՆ խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ