ՍԾՏՀԿ-ում Հայաստանը նոր ներկայացուցիչ ունի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահակ Սարգսյանին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Սահակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ»,- ասված է նախագահի հրամանագրում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը