Արցախում ամուսնությունների թիվն ավելացել է
Արցախում ամուսնությունների թիվն ավելացել է: ԱՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Արցախի սոցիալական պատկերը և աղքատությունը 2018» զեկույցի համաձայն, 2017 թվականին. արձանագրվել է ամուսնության 961 դեպք` 2016թ.`934-ի համեմատ:
Ըստ զեկույցի՝ Արցախում գրանցված ամուսնության միջին տարիքը 2017թ.-ին տղամարդկանց համար կազմել է 28.6, իսկ կանանց համար` 24.9 տարեկանը` 2016թ.-ի համապատասխանաբար 28.2 և 24.8 տարեկանի համեմատ:
Առաջին ամուսնության միջին տարիքն ավելի ցածր է. տղամարդկանց դեպքում կազմում է 27.7 տարեկան, , իսկ կանանց համար` 24 տարեկանը` 2016թ.-ին` համապատասխանաբար` 27.4 և 24.3 տարեկանի համեմատ:
Չնայած ամուսնությունների թվի աճին, Արցախում ավելացել են ամուսնալուծությունները: Ըստ հրապարակման՝ 2017թ. ամուսնալուծության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 35.1 տոկոսով և կազմել է 227 դեպք, ամուսնալուծության ընդհանուր գործակիցը կազմել է 1.5%:
«Արցախի կանայք և տղամարդիկ» զեկույցից էլ տեղեկանում ենք, որ Արցախում 2017 թվականին ծնվել է 2336 երեխա: Նորածին աղջիկներին ամենից շատ տրված անուններն են. Մարիա, Մանե, Աննա, Անի, Մարիամ, Նարե, Եվա, Մարի, Անգելինա, Միլենա: Նորածին տղաների դեպքում ամենաշատ տրվող անունները հետևյալներն են. Տիգրան, Դավիթ, Արման, Նարեկ, Հայկ, Արտյոմ, Մարկ: Տասնյակը եզրափակում են Գոռը, Դանիելը, Արթուրը: