«Իսլամական պետությունը» Աֆրիկայում քաղաք է գրավել
«Իսլամական պետության Արևմտյան Աֆրիկայի նահանգ»(ISWAP) ահաբեկչական խմբավորումը նախօրեին գրավել է Նիգերիայի հյուսիս-արևելյան մասում գտնվող Ռանն քաղաքը։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ նիգեր զինվորականները դիմադրություն են ցույց տվել, բայց չեն կարողացել պահել քաղաքը։
«Ահաբեկիչները մտել են Ռանն, այն գրավել են, մեր տղաները նահանջում են»,- ասել է զինված ուժերից աղբյուրը։
Տեղական Daily Post-ի հաղորդմամբ, կրակոցների ժամանակ ահաբեկիչները հրկիզել են տների մի մասը։ Տեղի բնակիչները փրկվելու համար դիմել են փախուստի։ Մահացածների կամ վիրավորների մասին տեղեկատվություն չկա։