Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը՝ ԱԺ փոխնախագահներ
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը քիչ առաջ ներակայացրեց ԱԺ փոխնախագահների քվեարկության արդյունքները։
«Իմ քայլը» դաշինքից Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։ Քվեարկությանը մասնակցել է 130-ը, անվավեր 1 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 109, դեմ՝ 20 պատգամավոր։
Նույն դաշինքից Լենա Նազարյանին ձայն է տվել 124 պատգանավոր, դեմ է քվեարկել 3 պատգամավոր։
Ընդիմադիր փոխխոսնակ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը, ում օգտին քվեարկել է 108, դեմ՝ 3 պատգամավոր։
Փոխխոսնակի պաշտոնի համար առաջադրված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունօց Մանե Թանդիլյանի օգտին քվեարկել է ընդամենը 19 պատգամավոր։
«Մեծ համակրանք ունեմ «Լուսավոր Հայաստան« կուսակցության նկատմամբ։ Ուզում եմ անկեղծանալ և ասել, որ ընտրության օրը ես իմ արդյունքների հետ միասին հետևել եմ ԼՀԿ-ի տվյալներին և շատ ցանկանում էի, որ դուք այսօր այստեղ լինեիք»,- ասաց Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև ԲՀԿ-ի գործընկերներին։
Լենա Նազարյանը ևս շնորհակալություն հայտնեց վստահության համար։
Ընդդիմադիր փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն էլ ասաց. «Ինձ համար այս չափազանց, կարևոր առաքելությունը կատարելու եմ պատվով»։
Ելույթից հետո Էնֆիաջյանը ծաղիկներ նվիրեց Մանե Թանդիլյանին։