Ռուսաստանը չի պատրաստվում վերադառնալ ԵԽԽՎ նաև 2019թ.-ին
ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր մտադիր է հայտարարություն ընդունել «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Ռուսաստանի մասնակցության իրավիճակի շուրջ», ու հայտարարել ռուսական պատվիրակության՝ ԵԽԽՎ-ի աշխատանքներին մասնակցելու հիմքերի բացակայության մասին։
«Այս իրավիճակում Դաշնային խորհուրդը չի տեսնում հիմքեր՝ 2019թ.-ին ԵԽԽՎ նստաշրջանին ՌԴ պատվիրակության մասնակցության հայտ ուղարկելու համար»,- ըստ Тасс-ի, ասվում է հայտարարության տեքստում։
Միևնույն ժամանակ պատգամավորները նշում են, որ պատրաստ են շարունակել կառուցողական երկխոսությունը ԵԽԽՎ-ի կազմում ընդգրկված ազգային պատվիրակությունների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի կառույցների ու ինստիտուտների, ԵԽԽՎ-ի հետ՝ «Եվրոպայի խորհրդին միջազգային կազմակերպության դիրքեր վերադարձնելու շահագրգռվածությամբ, որն ի սկզբանե հիմնված է նրա անդամների լիակատար հավասարության սկզբունքի ու համընդհանուր եվրոպական ժողովրդավարական արժեքների վրա»։
Նշվում է, որ հունվարի 9-ին Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը նամակ է ստացել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկուց՝ առաջարկով ուղարկել ՌԴ պատվիրակությանը մասնակցելու 2019թ.-ի ԵԽԽՎ նստաշրջաններին, որի բացումը տեղի կունենա հունվարի 21-ին Ստրասբուրգում։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվել է իրավունքներից 2014թ.-ին, երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին։ Իրավունքերից զրկվելուց հետո ՌԴ պատվիրակությունը հրաժարվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ