Վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը
Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առթիվ:
Ձեր հաղթանակը ևս մեկ անգամ վկայում է բարեփոխումների Ձեր ծրագրին Հայաստանի ժողովրդի լայն աջակցության մասին, որը միտված է տնտեսության կայուն զարգացմանը և երկրի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը:
Համոզված եմ, որ հայ-ուզբեկական հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա, կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը