Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տալիս
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հրաժարական է տալիս ու պաշտոնից կհեռանա փետրվարի 18-ին։ Գրում է Anadolu գործակալությունը։
Թուրքական հեռուստատեսության հետ հարցազրույցում Յըլդըրըմն ասել է, որ խորհրդարանի խոսնակի պաշտոնից կհեռանա, երբ պաշտոնապես դիմի մարտի 31-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար։
Յըլդըրըմը պաշտոնապես առաջադրվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» (AK) կուսակցության թեկնածու՝ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ