Վիտալի Բալասանյան. Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արձագանքին։
«Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո»,-ասված է Բալասանյանի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ բանակի օրը՝ հունվարի 28-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Վիտալի Բալասանյանն անդրադարձել էր մարտի մեկի իրադարձություններին։
Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան, Վիտալի Բալասանյանը պատասխանել էր. «Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել: Մանավանդ էս վերջին ժամանակները մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ որ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են նման իրավիճակի մեջ: Էդ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է»։
Նույն օրը՝ ավելի ուշ, արդեն Դվին հյուրանոց ժամանելիս լրագրողները Բալասանյանի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն էին խնդրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից։
Սասուն Խաչատրյանն ասել է, եթե Վիտալի Բալասանյանն ամոթանք է տվել, դա թողնում է նրա խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում է՝ գա, նստի, քննարկեն իրաբավանական տեսանկյունից:
Հարակից հրապարակումներ`
- Զիջումներ եղել են 90-ականներին. Վիտալի Բալասանյան
- Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետի հայտարարությունը
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը