Ալավերդյան. «Նպատակ ունենք տղամարդկանց հավաքականը լրիվ կազմով ներկայացնել եվրոպական ստուգատես»
Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականներն ավարտեցին երևանյան ուսումնամարզական հավաքը և մարզումները վաղվանից կշարունակեն Աբովյանի մարզահամալիրում: Այնտեղ 10 օր պարապելուց հետո կվերադառնան մայրաքաղաք` մասնակցելու պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվելիք Հայաստանի առաջնությանը:
Այնուհետև առաջատար շուրջ 20 մարզիկ-մարզուհիներ կընդգրկվեն ծաղկաձորյան հավաքում, որը կավարտվի մարտի 10-ին: Պարապմունքներն այնուհետև կշարունակվեն Երևանում: Կհաջորդի հավաքականի ուղևորությունը Բաթում՝ մասնակցելու ապրիլի 5-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, որտեղ մարզիկները ձեռք կբերեն Օլիմպիական վարկանշային միավորներ:
«Նպատակ ունենք տղամարդկանց հավաքականը լրիվ կազմով ներկայացնել եվրոպական ստուգատես: Ուզում ենք տեսնել Հայաստանի մարզիկների մրցելույթները, ծանրութեթև անել, գնահատել նրանց գործողությունները: Հնարավոր է նոր, շնորհալի տղաներով համալրվի թիմը: Կարծում եմ, ինչպես Երևանում էր, ճիշտ կօգտագործենք նաև Եվրոպայի առաջնությանը նախորդող պարապմունքները:
Խոսեմ նաև կանանց հավաքականից, որտեղ սերնդափոխություն է տեղի ունենում: Ըստ էության 3-4 մարզուհի կուղեկցենք Եվրոպայի առաջնություն»,- ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը