Լիբանանի կառավարությունում հայազգի երկու նախարար կա
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ինը ամսվա խորհրդակցություններից հետո քաղաքական գրեթե բոլոր ուժերի օժանդակությամբ ձևավորել է նոր կառավարություն։ «Ազդակ» օրաթերթի կայքից տեղեկանում ենք, որ 30 նախարարից երկուսը հայազգի են՝ զբոսաշրջության նախարար է նշանակվել Ավետիս Կիտանյանը, սոցիալական հարցերի նախարար՝ Ռիշար Գույումճյանը։
Վարչապետը նախագահի հետ հանդիպմանն ասել է, որ կառավարություն կազմելը բավականին երկար է տևել, սակայն կարևորն այն է, որ այն արդեն կազմված է։
Լիբանանի կառավարության առաջին նիստը կկայանա փետրվարի 2-ին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ