«Bari galust». Մերկելի ողջույնը Փաշինյանին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լատինատառ հայերենով ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին:
«Բարի գալուստ Բեռլին, վարչապետ Փաշինյան: Գերմանիայի կանցլեր Մերկելը այսօր ընդունել է Հայաստանի կառավարության ղեկավարին: Հայաստանում լավատեսության ոգի կա: Երկու երկրները ցանկանում են զարգացնել իրենց հարաբերությունները և ավելի սերտորեն աշխատել՝ բիզնեսի և գիտության, մասնագիտական վերապատրաստման, ժողովրդավարության խթանման եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Բարի գալուստ»,- «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Մերկելը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ի գործընկերները մեր առաջ աշխարհաքաղաքական ընտրության խնդիր չեն դնում. Փաշինյան
- Վարչապետը Գերմանիայում կհանդիպի Մերկելին