Փարիզում հրաժեշտ են տվել Միշել Լեգրանին
Փարիզում տեղի է ունեցել ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանի հրաժեշտի արարողությունը։ tvkultura.ru-ի հաղորդմամբ, հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ալեքսանդր Նեվսկու տաճարում, որտեղ հավաքված են եղել նրա ընտանիքի անդամներն ու մերձավորները: Հրաժեշտի արարողությանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախագահի տիկին Բրիջիթ Մակրոնը:
Մարինյի թատրոնում քաղաքացիական հոգեհանգստից հետո Միշել Լեգրանին հուղարկավորել են Պեր-Լաշեզ գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ Միշել Լեգրանը մահացել է հունվարի 26-ին 86 տարեկանում։
Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ 1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն: Ինչպես իր քույրը՝ Քրիստիան Լեգրանը, ով եղել է վոկալ ջազային տարբեր խմբերի անդամ (Blue Stars, Double Six և Swingle Singers), Միշել Լեգրանը նույնպես տարվում է ջազով, 1947 թվականին Դիզի Գիպելսիի համերգն ունկնդրելուց հետո։ Միշելը մի քանի տարի անց սկսում է համագործակցել վերջինիս հետ և 1952 թվականին Դիզիի եվրոպական համերգների համար գրում է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն։ Սրա համար Միշել Լեգրանը արժանանում է 3 «Օսկար» մրցանակների։
Հարակից հրապարակումներ`
- Միշել Լեգրանի հրաժեշտի արարողությունը կկայանա Փարիզի ուղղափառ տաճարում
- Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ
- Ֆրանսիայի դեսպանը Միշել Լեգրանի մասին գրառումը հայերենով է արել
- Մահացել է Միշել Լեգրանը
- Երևանյան միջազգային երաժշտական փառատոն. Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյակին նվիրված տոնական համերգ` Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան