Միշել Լեգրանի հրաժեշտի արարողությունը կկայանա Փարիզի ուղղափառ տաճարում
Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանի հրաժեշտի արարողությունը կկայանա Փարիզում Սուրբ Ալեքսանդր Նևսկու ուղղափառ տաճարում։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Հիշեցնենք, որ Միշել Լեգրանը մահացել է հունվարի 26-ին 86 տարեկանում։
«Լեգրանի հրաժեշտի արարողությունը կկայանա ուրբաթ ժամը 11։30-ին։ Մեզ շատ մարդիկ են զանգում, հետաքրքրվում, կարելի է արդյոք գալ հրաժեշտ տալ, արդեն հարյուրավոր զանգեր են եղել»,-ասել է եկեղեցու ծառայողը։
Նա նշել է, որ ընտանիքը դեռ ոչինչ չի ասել արարողության ձևաչափի վերաբերյալ, բայց ենթադրում է, որ մուտքը կարգավորելու է սգո ծառայությունը։
«Կարծում եմ` առաջին հերթին կլինեն ընտանիքն ու մտերիմները, իսկ նկարահանումներն ու հարցազրույցները հավանաբար տաճարի տարածքից դուրս», - ասել է գործակալության զրուցակիցը։
Փարիզի Սուրբ Ալեքսանդր Նևսկու տաճարը կառուցվել է 19-րդ դարում ռուների նվիրաբերության հաշվին։ Տարբեր ժամանակներում այստեղ հրաժեշտ են տվել Տուրգենևին և Շալյապինին, Բունինին ու Օկուջավային։
Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ 1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն: Ինչպես իր քույրը՝ Քրիստիան Լեգրանը, ով եղել է վոկալ ջազային տարբեր խմբերի անդամ (Blue Stars, Double Six և Swingle Singers), Միշել Լեգրանը նույնպես տարվում է ջազով, 1947 թվականին Դիզի Գիպելսիի համերգն ունկնդրելուց հետո։ Միշելը մի քանի տարի անց սկսում է համագործակցել վերջինիս հետ և 1952 թվականին Դիզիի եվրոպական համերգների համար գրում է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն։ Սրա համար Միշել Լեգրանը արժանանում է 3 «Օսկար» մրցանակների։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ
- Ֆրանսիայի դեսպանը Միշել Լեգրանի մասին գրառումը հայերենով է արել
- Մահացել է Միշել Լեգրանը
- Միշել Լեգրանը Հայաստանում է. Մի բան, որ ես կուզենայի ստանալ` Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը