Իսրայելը թույլատրել է ԱԹՍ արտադրող ընկերությանը վերսկսել անօդաչուների վաճառքն Ադրբեջանին
Իսրայելի կառավարությունը փետրվարի 4-ին թույլատրել է Aeronautics Defense Systems Ltd. ընկերությանը, որը կասկածվում էր 2017թ.-ին Ադրբեջանի պահանջով իր դրոնները հայկական զինված ուժերի նկատմամբ փորձարկելու մեջ, վերսկսել անօդաչուների վաճառքն Ադբեջանին։ Այս մասին տեղեկանում ենք The Times of Israel-ից։
«Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է ընկերությանը, որ լիցենզիայի կասեցումը դադարեցվել է։ Ընկերությունը կարող է շարունակել վաճառել իր անօդաչու թռչող սարքերը Ադրբեջանին»,-գրել է Aeronautics-ը։
Իսրայելի պաշտպանության նախարարության այս որոշումը քննադատել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հայտարարելով, որ Իսրայելի իշխանություններն, այսպիսով «կանաչ լույս» են տվել Արցախի բնակչության վրա հարձակումների համար։
Հիշեցնենք, որ 2017թ.-ի օգոստոսին տեղեկություններ տարածվեցին, համաձայն որոնց ընկերությունը կասկածվում էր իր Orbiter 1K կամիկաձե դրոնները, Ադրբեջանի պաշտոնյաների պահանջով, փորձարկել էր Լեռնային Ղարաբաղում ընդդեմ հայ զինվորականների։
Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն էր սկսել անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության նկատմամբ։ Իսրայելի դատարանը, սակայն, ընդունել էր «լռության կարգադրություն» (gag order), որը սահմանափակում էր գործի վերաբերյալ տեղեկատվության հոսքը, այդ իսկ պատճառով էլ գործի քննության մանրամասներ հայտնի չեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ