Թուրքիայից փորձել են դուրս հանել 1200 տարեկան Աստվածաշունչը
Թուրքիայի ոստիկանները Դիարբեքիր նահանգում ձերբակալել են մաքսանենգերի խումբ, որոնց մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել և բռնագրավվել են 8-րդ դարով թվագրվող Աստվածաշունչ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Anadolu-ին։
Ձերբակալվել է երեք մարդ, որոնք փորձել են արտասահմանում գտնել Աստվածաշունչի համար գնորդ։ Նրանց հարցաքննության արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է ևս երեք մարդու, որոնք ներգրավված են եղել եզակի գրքի վաճառքի գործում։
Հաղորդվում է, որ 1200-ամյա Աստվածաշունչը ունի կաշվե կազմ և ոսկե դրոշմում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան