Բարտոմեու. «Պետք է «Բարսելոնին» նախապատրաստել Մեսսիի հեռանալուն»
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է կատալոնյան թիմի զարգացման մարտավարության մասին և նշել, էր ակումբը պետք է պատրաստ լինի ցանկացած փոփոխության:
«Գիտեմ, կգա մի օր, երբ Մեսսին կհայտարարի մարզական կարիերան ավարտելու մասին: Մենք պետք է «Բարսելոնին» նախապատրաստենք այդ օրվան: Թիմ են եկել հիանալի երիտասարդ ֆուտբոլիստներ, մենք էլ պետք է նրանց օգնությամբ շարունակենք ոսկե տառերով գրված պատմությունը: Դա մեր պատասխանատվությունն է:
Իմ պարտականությունները կկատարեմ ևս երկու մրցաշրջան: Հարկավոր է ակումբը թողնել լավ վիճակում: Ուզում եմ նոր նախագահին ասել, որ սա, այո, մեր ժառանգությունն է»,- ասել է Բարտոմեուն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը