Սուլշերը` ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն մարզիչ
«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ուլե Գունար Սուլշերը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքէջը:
Նախորդ ամսվա ընթացքում մանկունյանցիները նորվեգացի մասնագետի գլխավորությամբ 12 հնարավորից վաստակել են 10 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Նյուքասլին» (2:0), «Տոտենհեմին» (1:0), «Բրայթոնին» (2:1) և միակ ոչ-ոքին խաղացել է «Բարնլիի» (2:2) հետ տնային մրցավեճում:
Լավագույն մարզչի կոչման պայքարում Սուլշերն առաջ է անցել «Բարնլին» գլխավորող Շոն Դայչից և «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլից: Հավելենք, որ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 48 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը