«Արարատը» նոր կիսապաշտպան ունի
«Արարատ» ֆուտբոլային ակումբը համալրել է 23-ամյա կիսապաշտպան Սարգիս Շահինյանը: Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Շահինյանը հանդես է եկել Հայաստանի երիտասարդական տարբեր տարիքային հավաքականներում: Վերջինը ակումբը եղել է «Ալաշկերտը»:
Հիշեցնենք, որ երևանյան թիմն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում` նախապատրաստվելով մրցաշրջանի գարնանային հատվածին: Աբրահամ Խաշմանյանի սաներն աշնանային հատվածից հետո վաստակել են 13 միավոր և գտնվում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր