Մադուրո․ Անգլիայի Բանկը մերժել է վերադարձնել 80 տոննա վենեսուելական ոսկին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Անգլիայի Բանկում պահվում է վենեսուելական իշխանություններին պատկանող շուրջ 80 տոննա ոսկի: Այս մասին տեղեկանում ենք kommersant-ից։
«Նրանք արգելափակել են գրեթե 10 միլիարդ դոլար, մեր ոսկին, նավթային գումարները: Օրենքի տեսանկյունից սա Վենեսուելայի ոսկին է», - ասել է Մադուրոն BBC- ին տված հարցազրույցում:
Մադուրոն շեշտել է, որ «սառեցված» ոսկին պատկանում է Վենեսուելայի Կենտրոնական բանկին:
«Հուսով եմ, որ միջազգային իրավունքը կհարգվի ու օրենքը կհաղթի», - ասել է Մադուրոն:
Մեկնաբանելով Վենեսուելային մարդասիրական օգնության մասին առաջարկները ԱՄՆ-ից և այլ երկրներից, Նիկոլաս Մադուրոն ասել է, որ արևմտյան երկրները «պետք է ուղարկում բեռնատարներով դոլարները, որը նրանք մեզանից գողացել են, ուղարկել 80 տոննա ոսկին»:
Վենեսուելայի նախագահը վստահ է, որ դա իրենց փողն է, որի հետ իրենք կլուծեն իրենց բոլոր խնդիրները:
Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հաղորդել էին, որ Անգլիայի Բանկը մերժել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դիմումը` ոսկին հետ վերադարձնելու համար: Գործակալության տվյալներով, ԱՄՆ իշխանությունները փորձում են վենեսուելական արտաքին ակտիվներն ուղարկել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Հաուն Գուայդոյին:
Հիշեցնենք, որ Խուան Գուայդոն հունվարի 23-ին հայտարարեց իրեն Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար: Նրան ճանաչել են Միացյալ Նահանգները, ԵՄ երկրները, այդ թվում Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան։ Ռուսաստանը հայտարարել է Մադուրոյին աջակցության մասին ու Վենեսուելայի գործերին արտաքին միջամտության անթույլատրելիության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ