Իրավունք 12:27 14/02/2019 Հայաստան

ՀՔԾ. Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Մանվել  Գրիգորյանի և  Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին,  38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում /«Հանգստյան տուն 28»/, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ԱՐԱ ԼԵՌ կոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, մասնավորապես`

1. հրազեն հանդիսացող՝ «THOMSON 1928 A1» մոդելի «S-434832» համարի 45 ACP /11,43x23/ տրամաչափի ակոսափող ատրճանակ-գնդացիր,
2. հրազեն հանդիսացող՝ 1993թ. արտադրության «Тигр» մոդելի «29740» համարի 7,62մմ /7,62x54/ տրամաչափի որսորդական ակոսափող ինքնալից հրացան,
3. հրազեն հանդիսացող՝ «MP-446 VIKING» մոդելի «0244601711» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
4. հրազեն հանդիսացող՝ «BERETTA 92FS» մոդելի «BER020699» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
5. հրազեն հանդիսացող՝ ակոսափող ինքնաշեն ատրճանակ՝ հարմարեց¬ված 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման փամփուշտներով կրակելու համար,
6. ռազմամթերք հանդիսացող՝ մոտ 20.000 մարտական փամփուշտներ,
7. մոտ 30 հատ մարտական նռնակներ,
8. 20 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
9. 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով,
10. հրազեն հանդիսացող՝ 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ
11. 6 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
12. 30-ից ավել դետոնատորներ
13. փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ 12 հատ գործարանային արտադրության 400 գրամանոց տրոտիլային պայթաղյուսներ,
14. փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ երեք կտոր գործարանային արտադրության 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուսների կոտրված կտորներ։
    Վերը թվարկված հրազենն ու ռազմամթերքը հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. հունիսի 16-ին և 19-ին կատարված խուզարկություններով։
Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության վարչության նախագահ, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կնոջ՝ նույն կազմակերպության «Եռասերունդ երկրապահ» ռազմամարզական ճամբարի շինարարական և տնտեսական հարցերով պատասխանատու Նազիկ Ամիրյանի, որդու՝«ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԲ ընկերության տնօրեն Արման Գրիգորյանի օժանդակությամբ կատարել է կազմակերպությանը վստահված առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 ՀՀ դրամ արժողությամբ գույքի յուրացում:

Մասնավորապես, կանոնադրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ին տարատեսակ գույք է հանձնվել նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով: Դրանից բացի, հիշյալ պետական մարմինների և ԵԿՄ տարածքային մարմինների միջոցով ԵԿՄ կենտրոնական մարմնին են հանձնվել նաև քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հավաքված մեծաքանակ պարենային, տնտեսական և բժշկական  բնույթի ապրանքներ՝ հանդերձանք, սննդամթերք և այլն:
Մանվել Գրիգորյանն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վերոհիշյալ գույքի մի մասը կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներով օգտագործելու կամ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականներին կամ կամավորներին հանձնելու փոխարեն կնոջ և որդու օժանդակությամբ, յուրացման եղանակով հափշտակել է:

Ըստ աղբյուրի, Մ. Գրիգորյանը հափշտակած գույքը հանցակիցների հետ պահեստավորել է ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող, իրենց պատկանող շինություններում, Արման Գրիգորյանի կողմից տնօրինվող «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԲ ընկերության տարածքում, Նազիկ Ամիրյանին պատկանող` Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Աղաջանյան 3 տանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «ԱՐԱ ԼԵՌ» կոչվող տարածքում գտնվող իր առանձնատանը, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Միրզաջան կոչվող տեղամասում գտնվող «ՋԻ-ԷՍ ՊԼՅՈՒՍ ՍՊ» ընկերության պահեստում, դրանք տնօրինել է իր հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, այդ թվում՝ հափշտակված  սննդամթերքն օգտագործել է իրեն պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար, իսկ ավտոմեքենաների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր մտերիմ անձանց անուններով:

Հափշտակված ապրանքների մի մասը խուզարկությամբ հայտնաբերվել են ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ ԲԲ ընկերության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոց 19 հասցեում տեղակայված գրասենյակում.
1․ 4317 հատ մսի պահածո, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2015-2016թթ-ին, ընդհանուր արժեքը՝ 4․470․066 ՀՀ դրամ,
2․ 1776 հատ ձկան պահածո, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016թ․, ընդհանուր արժեքը՝ 840․048 ՀՀ դրամ,
3․ 840կգ մակարոնեղեն «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016-2017թթ, ընդհանուր արժեքը՝ 214․040 ՀՀ դրամ,
4․ 8 պարկ յոդացված աղ, արտադրված 27․04․2016թ․ ընդհանուր արժեքը՝ 31․685 ՀՀ դրամ,
5․ 15 պարկ շաքարավազ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 06․06․2016թ․, ընդհանուր արժեքը՝ 280․190 ՀՀ դրամ,
6․ 3 պարկ լոբի, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, ընդհանուր արժեքը՝ 264․075 ՀՀ դրամ,
7․ 2 պարկ ոսպ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, ընդհանուր արժեքը՝ 92․045 ՀՀ դրամ,
8․ 119 շիշ «Ոսկե Կաթիլ» արևածաղկի ձեթ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016թ․, ընդհանուր արժեքը՝ 116․606․7 ՀՀ դրամ,
9․ 180 հատ խտացրած կաթ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2017թ․, ընդհանուր արժեքը՝ 183․840 ՀՀ դրամ,
10․ 19 զույգ գուլպա, 5 զույգ ձեռնոց, 30 հատ շապիկ, 19 տուփ սափրիչ, 4 զույգ երկարաճիտ կոշիկներ՝ ընդհանուր արժեքը՝ 108․700 ՀՀ դրամ,
11․ «Uaz Hunter» մակնիշի 01 AG 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․600․000 ՀՀ դրամ արժողությամբ,
12․ «Uaz Hunter 2.7» մակնիշի 01 AC 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․600․000 ՀՀ դրամ արժողությամբ,
13․ «Uaz Pickup» մակնիշի 01 OX 045 հ/հ ավտոմեքենա՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ,
14․ «Uaz 374195-05» մակնիշի 01 FM 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․200․000 ՀՀ դրամ արժողությամբ,
15․ «Uaz 39625» մակնիշի 01 DA 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․400․000 ՀՀ դրամ արժողությամբ,
16․ «Uaz 390945» մակնիշի 01 PG 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․500․000 ՀՀ դրամ արժողությամբ,
17․ «Uaz 3163-105-30» մակնիշի 01 GP 045 հ/հ՝ ավտոմեքենա՝ 8․400․000 ՀՀ դրամ արժողությամբ,
18․ «Uaz Pickup» մակնիշի 01 PA 045 հ/հ՝ ավտոմեքենա՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ։
Հափշտակված ապրանքներից ներքոհիշյալ ապրանքները խուզարկությամբ հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում.
1․ 2006 հատ, հիմնականում 2015թ-ին արտադրված, որոշները՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ խտացրած կաթ՝ ընդհանուր արժեքը՝ 928․634.7 ՀՀ դրամ,
2․ 160 հատ մսի և 44 հատ բանջարեղենի պահածո, արտադրված՝ 2015-2016թթ, ընդհանուր արժեքը՝ 250․400 ՀՀ դրամ,
3․ 33 շիշ ձեթ, արտադրված՝ 25․12․2015թ․, ընդհանուր արժեքը՝ 23․452 ՀՀ դրամ,
4․ 69 կգ մակարոնեղեն, արտադրված՝ 2014-2016թթ․, ընդհանուր արժեքը՝ 78․600 ՀՀ դրամ,
5․  14 տուփ թեյ, արտադրված՝ 2015թ․, ընդհանուր արժեքը՝ 4824 ՀՀ դրամ,
6․ 140 հատ զուգարանի թուղթ՝ ընդհանուր արժեքը՝ 20․699 ՀՀ դրամ,
7․ 1231 միավոր՝ դեղորայք, բժշկական և հիգիենայի պարագաներ՝ ընդհանուր արժեքը՝ 330․765.7 ՀՀ դրամ,
8․  250 միավոր ներքնաշորեր՝ ընդհանուր արժեքը՝ 166․440 ՀՀ դրամ,
9․ Նույն ամառանոցում սեփական ավտոմեքենաների շարքում՝ «Uaz Hunter 2.7» մակնիշի 01 CA 045 հ/հ ավտոմեքենան՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ։

ՀՔԾ-ից նաև հայտնում են, որ հափշտակված ապրանքներից 7․076․980 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքները /պահածոներ, ներքնաշորեր, թեյ, սուրճ, բժշկական և հիգիենայի պարագաներ, ծխախոտ/ խուզարկությամբ հայտնաբերվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Միրզաջան կոչվող տեղամասում գտնվող ՋԻ-ԷՍ ՊԼՅՈՒՍ ՍՊ ընկերության պահեստում։

Հափշտակված ապրանքներից 832․500 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքները /հյութեր, մակարոնեղեն, պահածոներ, բժշկական և հիգիենայի պարագաներ, հագուստեղեն, ծխախոտ/ խուզարկությամբ հայտնաբերվել են Նազիկ Ամիրյանին պատկանող՝ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Աղաջանյան 3 տանը։

ԱՐԱ ԼԵՌ կոչվող տարածքում գտնվող առանձնատանը հայտնաբերվել են հետևյալ ապրանքները` 2976 պահածոներ՝ արտադրված 2015-2016թթ՝ ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ մակնշմամբ, 269 հատ՝ առանց հիշյալ մակնշման, 60 կգ մակարոնեղեն, 20 հատ խավիար, 41 հատ խտացրած կաթ, շաքարավազ, համեմունքներ, մուրաբաներ, ըմպելիքներ, անկողնային պարագաներ, ներքնաշորեր, զինվորական հանդերձանքի պարագաներ, բժշկական և հիգինեայի պարագաներ, հոսանքի գեներատոր սարք LUTIAN տեսակի, LT2500s մոդելի, ծխախոտներ, բենզինային վառելանյութ և այլն, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5․348․328 ՀՀ դրամ։

Այսինքն, Մանվել Գրիգորյանը որդու և կնոջ օժանդակությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 101․232․917 ՀՀ դրամի գույք:
Բացի այդ, Մանվել Գրիգորյանը ՀՀ-ում զբաղեցրած պաշտոնների /զինվորական տարբեր ստորաբաժանումների ղեկավար, ՀՀ ՊՆ փոխնարարար, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ՀԿ նախագահ/, անձնական հեղինակության, անձնական-հարազատական կապերի, մի շարք ընկերություններում ունեցած մասնակցության, պետական կառավարչական մարմիններում ունեցած ազդեցության բերումով հովանավորելով իրեն փոխկապակցված մի շարք ընկերությունների, կազմակերպել է դրանց տնօրենների կողմից պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որի արդյունքում ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ ԲԲ, ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՑ ԲԲ, ԿՈՒԱՐԼԻՆԻ ՍՊ ընկերությունների միջոցով խուսափել է 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես ԵԿՄ ՀԿ վարչության նախագահ անմիջական պատասխանատվություն կրելով կազմակերպության իրականացված գործունեությունից առաջացած հարկային, ֆինանսական պարտավորությունների համար, հարկ չվճարելու նպատակով, հիշյալ կազմակերպության հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու և փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով խուսափել է 2013-2018թթ եկամտահարկի գծով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ 53․176․123 /տույժ-տուգանքով՝ 102․408․095/ ՀՀ դրամ հարկ վճարելուց։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ. Գրիգորյանը, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետության՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիմքով կազմակերպությանը 2013-2018թթ տրամադրված ֆինանսական միջոցներից 1․255․003․300 ՀՀ դրամը վատնել է, որով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը 2000-2008 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը: Մասնավորապես, 2004 թվականի կեսերին Մ. Գրիգորյանը, Պ. Թորոսյանի կողմից Էջմիածնում կառուցվող բենզալիցքավորման կետն իրենը դարձնելու շահադիտական նպատակով, տվյալ գույքը ոչնչացնելու (վնասելու), գույքի սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, կազմակերպել է իր ազդեցության ոլորտում գտնվող երկու անձանց միջոցով` նախնական համաձայնությամբ, խմբով, Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ բենզալիցքավորման կետի շորթումը:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Մ. Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:05
Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան
Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Հայաստանի պատվիրակության նավն անցավ Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթով
Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սեն գետի վրայով  մասնակից պետությունների Դրոշների շքերթ իրականացվեց։...
Աղբյուր` Panorama.am
22:33
ՀՀ ՊՆ. Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։  Բացման արարողությունը կսկսվի մասնակից երկրների հավաքականների շքերթով։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Քաջարանի համայնքապետից պահանջում է անշարժ գույքեր և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի միջոցառումները
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ է տեղի ունեցել Գավառում. «ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
21:27
ԱԺ-ի փակ դռների հետևում ինչ է քննարկել ԲՏԱ նախարարը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ախալցխայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պատգամավորական բարեկամական խմբերը
ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
20:50
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
Լրագրող Անի Գևորգյանը, որը հիմա Կիրանցում է, տեղեկացնում է, որ  ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։                ...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է որոնվող աղջիկը․ «Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր առանց կապի։...
Աղբյուր` Panorama.am
19:46
Գյուղացին հողի հարկ է վճարում, բայց առևտրի հարկ ինչի՞ չի վճարում․ Փաշինյանն՝ Արմավիրի մարզում
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արմավիրի մարզ՝ Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հուլիսի 29-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳն-ից։ «Կայանալու է...
Աղբյուր` Panorama.am
19:22
Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է․ «Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին։   Հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դեռ չեմ կարողանում պատկերացնել, որ նրանք կարող էին ինձ դուրս թողնել Օլիմպիական խաղերից. Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Օլիմպիական խաղերի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:55
Երբ մանկապարտեզների քնասենյակներում տեսախցիկ դնելու հարցը կքննարկեք․ Աննա Ջավախյան
Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանն, անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, գրում է․ «Չեմ ուզում...
Աղբյուր` Panorama.am
18:40
Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կից գործող «Ernst-Reuter» դպրոցն այլևս թուրք ուսանողներ չի ընդունի: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է: «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. Փաշինյան
«Գազն իր հերթին, բայց պետք է դիվերսիֆիկացնել»,- Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Արաքս գյուղի ֆերմերներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երեխայի շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված բռնության տեսանյութը
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում...
Աղբյուր` Panorama.am
17:36
Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում
Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարճատև այցով գտնվում է Նիդերլանդների...
Աղբյուր` Panorama.am
17:25
Աճարկուտի դպրոցականները ամեն օր ստիպված պետք է տեսնեն թշնամու դրոշը. Ավագանու անդամ
Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը գրում է. «Աճարկուտի դպրոցի մոտից եմ լուսանկարել, հեռվում երևացողը՝ ամենաբարձրը, թշնամու դրոշն...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գարեգին Երկրորդն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին։...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեքենաներ են արգելափակվել ջրամբարներում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 26-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսի 15 գյուղերում տեղակայված քրդական զորքերի դիրքերը
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի վրա։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:41
Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
Համացանցում տարածվող տեսանյութը, որտեղ մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում է դեռ չքնած երեխային, ՆԳՆ ոստիկանությունում տեսել են։ «ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
13:33 24/07/2024

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}