Մշակույթ 14:15 15/02/2019 Հայաստան

Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ

«13 օր է հացադուլի մեջ եմ և իրենց ամբողջ կեղտոտ ստերը մեկնաբանելու ոչ ցանկություն, ոչ առողջություն ունեմ։ Ծայրից ծայր սուտ է։  Մենք ամբողջ փաթեթը ներկայացրել ենք Ազգային կինոկենտրոն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք մշակույթի նախարարության հայտարարությունը «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ, մասնավորապես, որ  հայտադիմումի փաթեթում ոչ բոլոր փաստաթղթերին էին առկա։

Նրա խոսքով, դիտավորալ ամեն ինչ խճճում են,  Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ հանձնաժողովն ապօրինի կերպով կասեցրել է ֆիլմը և հիմա որպեսզի դրա տակից դուրս գան, ինչ-որ հիմար պատճառաբանություններ են բերում։

«Եթե հայտ եմ ներկայացրել, ինչպե՞ս կարող էի փաստաթղթերի ամբողջական փաթեթը չներկայացնեի։ Եթե Ազգային կինոկենտրոնն իր մոտ չուներ իմ փաստաթղթերը, Կինոկենտրոնի պահոցների պահակը չեմ, որ գնամ, տեսնեմ ինչ ունեն, ինչ չունեն։ Ես իմ բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, 25 փաստաթուղթ ուղարկվել է Ազգային կինոկենտրոն։ Հիմա իրենք ունեն, չունեն, ինչ ֆռռիկներ են անում, ինձ հետաքրքիր չէ, ինձ հետաքրքիր է այն, որ այսօր Մատենադարանի մոտ իմ կողքին ավելացել է երկրորդ վրանը։ Ինձ միացել է ազատամարտիկ Մհեր Մազմանյանը։ Դա է ինձ հետաքրքրում, ոչ թե Կիոնկենտրոնի հորինած բլեֆները»,- ասաց ռեժիսորը։ 

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված այն հատվածին, որ  2010-2014 թթ. «Պարալլելս պրոդաքշընը», նույն ինքը՝ Հովհաննես Գալստյանը, պետությունից ստացել է 93,4 միլիոն դրամ՝ «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի արտադրության համար, սակայն ֆիլմը չկա, կա միայն 10-15 րոպե տևողությամբ տեսանյութ, «պետական գումարը անպատիժ վատնվել է», Հ. Գալստյանն ասաց. «Մենք ունեցել ենք գլխավոր դերակատարի՝ Կարեն Ջանիբեկյանի մահվան դեպք, համարտադրողի մահվան դեպք, այդ պատճառով չի ավարտվել, նկարահանումները հետաձգել ենք։ Ֆիլմը  ոչ թե չավարատված է, այլ արտադրության մեջ է։  97 րոպե նյութ կա նկարահանված, դրանից ես ցանկացած պահի կարող եմ հավաքել ֆիլմ ու համարել, որ ավարտված է ինչպես Կինոկենտրոնի բազմաթիվ ֆիլմերը,  որոնք ավարտվում են, բայց ոչ մեկն էկրաններին չի նայում։  Երբ որ ավարտենք «Տատիկիս վարսերը», պետությունն անի իր պարտավորությունները, դրանից մեկ տարի հետ «Թողություն» ֆիլմը կբարաձրանա էկրան»։

Նա նշեց, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ պետությունն իր պարտավորությունն անելուց հետո այլևս չի աշխատի Ազգային կինոկենտրոնի հետ, քանի այս կառույցն այսպես է աշխատում։

Հ. Գալստյանն ասաց, որ նոր հայտ չեն ներկայացնի, ինչպես առաջարկվում էր մշակույթի նախարարության հայտարարություն մեջ՝ «բացառության կարգով հնարավոր ենք համարում նախագծի մասնակցությունը 2019 թ. մրցությում՝ մյուս բոլոր մասնակիցների հետ հավասար պայմաններում»։

«Մենք մեր հայտը ներկայացրել ենք 2015 թվականին և հաստատվել է։ Իսկ սա ձուղակ է,  որովհետև 2018-ին էլ էին ասում ներկայացրեք հայտը, պրոեկտը լավն է, մենք կֆինանսավորենք։ Մենք ներկայացրեցինք, սխալ արեցինք, որովհետև արդեն օրինականորեն հաստատված հայտ է։ Պետք է անեն իրենց պարտավորությունն  և վերջ։ Միայն պատրաստ եմ մի բանի՝ ստեղծեն հանձնաժողով, ու մենք քննարկենք նոր պայմանագիրը,  ինչը Լիլիթ Մակունցը հանձնարարել էր»,- ասաց ռեժիսոր Հ. Գալստյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ անգամ ներկայացրել է  ֆիլմի հետ կապված պատմությանն ու մանրամասնել.
«Ա․ 2015թ-ի հուլիսի 21-ին Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունը կինոկենտրոն է ներկայացրել «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի Հայտը, որն առկա է կինոկենտրոնի պահոցում, և որում ամրագրված Է ֆիլմի բյուջեն՝ 312 մլն ՀՀ դրամ և կինոկենտրոնից ակնկալվող գումարի չափը` 88 մլն ՀՀ դրամ։

Բ․ 2016թ-ին ազգային կինոկենտրոնը հավաստիացրել է, որ գեղարվեստական խորհուրդը հաստատել է ֆիլմի Հայտը և կինոկենտրոնը կտրամադրի ֆինանսական աջակցություն արտադրության բոլոր փուլերի համար, ամբողջ բյուջեի 30%-ի չափով՝ անգլերեն փաստաթղթում և ամբողջ բյուջեի մինչև 30%-ի չափով՝ հայերեն փաստաթղթում (հայերեն փաստաթղթում նշվել է մինչև 30%, այն պարզ պատճառով, որ հայտում նշված 88 մլն դրամը կազմում է ոչ թե 30, այլ 28,2%)։
Գ․ 2018թ-ին ՀՀ մշակույթի փոխնախարար Ն․ Ղարիբյանի ղեկավարած Ֆիլմերի ֆինանասավորման պետական հանձնաժողովը մերժել է ֆիլմի ֆինանսավորումը, հղում անելով իր իսկ կողմից գրված կանոնակարգին, ինչը հետո իր իսկ նախարարությունում հրավիրված միջգերատսչական հանձնաժողովի կողմից համարվել է անօրինական։

Սա է իրականությունը։ Պետական կառույցը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը միջազգային կինոնախագծի հանդեպ։ Մնացածը փաստերի միակողմանի շարադրում է։ Մեր ընկերության «անհաջողությունների» մասին կարող է բարբաջել անկախության շրջանի հայկական կինոյին անծանոթ մեկը, ...»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}