Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակված քուրդը դատապարտվեց 16 ամսվա ազատազրկման
2018 թվականի օգոստոսի 11-ին Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա մոլոտովյան կոկտեյլներ նետած ազգությամբ քուրդ Էրջան Փոլաթերը հոլանդական դատարանի կողմից դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման:Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբրից։
Հոլանդիայի դատախազությունը 20 ամսվա ազատազրկում էր պահանջել 2018 թվականի օգոստոսի 11-ին Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա մոլոտովյան կոկտեյլներ նետած Էրջան Փոլաթերի համար:
Դատախազության տարածած հայտարարության մեջ նշվել էր, որ մեղադրյալը դիտավորությամբ է ընտրել Թուրքիայի հյուպատոսարանի շենքը և 3 մոլոտովյան կոկտեյլ (հրդեհ առաջացնող ինքնաշեն պայթուցիկ) նետել:
Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չէին եղել, շենքն էլ աննշան վնաս էր կրել:
Փոլաթերի դատավճիռը պետք է կայացվեր փետրվարի 14-ին: Երեկ հրապարակված դատավճռից էլ պարզ է դարձել, որ Փոլաթերը դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման, որից 6 ամիսը՝ պայմանական:
Նշենք, որ 2004 թվականին Հոլանդիայի կողմից փախստականի կարգավիճակ ստացած Փոլաթերի նկատմամբ դեռ տարիներ առաջ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամ լինելու մեղադրանքով միջազգային հետախուզում էր հայտարարվել Թուրքիայի կողմից:
2012-ին Թուրքիայի պահանջով Բուլղարիայում ձերբակալված Փոլաթերը Թուրքիային չի արտահանձնվել, քանի որ Հոլանդիայում փախստականի կարգավիճակ է ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ