Գրիգոր Մելիքսեթյան. «Կմոտենանք մեր լավագույն մարզավիճակին»
«Գանձասար-Կապանը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին: Թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, որը կավարտվի փետրվարի 27-ին: Կապանյան թիմը հավաքի ընթացքում կանցկացնի ընկերական 4 հանդիպում:
«Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը վստահ է, որ այս հավաքից հետո թիմը 100 տոկոսով պատրաստ կլինի և նշել է, որ Կապանում իրենք մեծ աշխատանք են կատարել, որը կշարունակեն Բելեկում:
«Հասցրել ենք թեթև մարզում անցկացնել: Կապանում լավ աշխատանք ենք կատարել, տղաները ֆիզիկական առումով բարելավել են իրենց մարզավիճակը: Այս փուլում շեշտը կդրվի տակտիկայի վրա, խաղեր կխաղանք, կզգանք գնդակը և աստիճանաբար կմոտենանք մեր լավագույն մարզավիճակին:
Թիմը ներկայումս պատրաստ է 70-80 տոկոսով: Խաղերով պետք է լրացնել բացը, տեսնել, թե որտեղ ենք թերանում, շարունակել աշխատել և պատրաստ կլինենք մրցաշրջանի մյուս հատվածին: Մենք` դարպասապահներս, ևս մասնակցում ենք վազքային վարժություններին, այնպես չէ, որ դարպասապահին ֆիզիկական աշխատանքը հարկավոր չէ: Մենք էլ հիմա անցել ենք տակտիկային: Մեկը մյուսին լրացնելով լիարժեք պատրաստ կլինենք:
Երկու նորեկ ունենք արտասահմանից, հիանալի ֆուտբոլիստներ են: Մնում է այդպես շարունակեն, իսկ հայ տղաները հարմարվելու խնդիր չունեն, բոլորս ճանաչում ենք նրանց»,- ասել է Մելիքսեթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ