Ֆրանսիայի 14 կուսակցություններ կաջակցեն հակասեմիտիզմի դեմ պայքարին
Ֆրանսիայում հակասեմական միջադեպերի ալիքից հետո 14 քաղաքական կուսակցություններ աջակցություն են հայտնել տեղական հրեական խմբերին՝ պայքարել ընդդեմ ատելության այս ձևի։ Այս մասին տեղեկանում ենք Times of Israel-ից։
Աջակից կուսակցությունների թվում է նաև Էմանուել Մակրոնի «La République En Marche»-ը, հանրապետականներն ու սոցիալիստները:
Ֆրանսիայի հրեական կազմակերպությունների խորհուրդը (CRIF) կոչ է արել Ֆրանսիայի քաղաքացիներին այսօր Փարիզում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում ցույցեր անցկացնել՝ «Ոչ հակասեմիտիզմին» կարգախոսով:
Սակայն ակցիային չի աջակցել աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցությունը։