Թուրք ուսուցիչը ձերբակալվել է սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով
Թուրքիայի Ադանա նահանգի Սարըչամ շրջանի դպրոցներից մեկում ուսուցիչ է ձերբակալվել։ Նա մեղադրվում է արական սեռի աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ Ուսուցիչը դպրոցում դասավանդում էր թուրքերեն լեզու։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Նախկինում նույն ուսուցիչը դարձյալ սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել, սակայն բավարար ապացույցների բացակայության պատճառով ազատ էր արձակվել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին