Ինդոնեզիայում գտել են է ցունամիի զոհերի զանգվածային գերեզման
Ինդոնեզիայում հայտնաբերել են ցունամիի զոհերի զանգվածային թաղում։ Ցունամին եղել է 2014 թվականին Հարավարևելյան Ասիայում։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Daily Mail-ին։ Նշվում է, որ գերեզմանոցը գտնվել է Աչեխ նահանգում տեղանքի զննման ժամանակ, որտեղ նախատեսվում է հիվանդանոց կառուցել։ Նախնական տվյալներով, այնտեղ հնարավոր է թաղված են հարյուրավոր մարդիկ։
Տեղի բնակիչները պատմել են, որ այդ շրջանում գտնվում են նմանատիպ հարյուրավոր գերեզմանոցներ։ Դրանցից շատերը առանձնացված, նշված չեն, քանի որ բնական աղետի զոհերին թաղել են արագ, որպեսզի խուսափեն հիվանդությունների տարածումից։
2004 թվականի դեկտեմբերի 26-ին Հարավարևելյան Ասիայում տեղի է ունեցել 9-9,3 մագինտուդով երկրաշարժ, որի հետևանքով Հնդկական օվկիանոսում մեծ ալիք էր առաջացել, որը հարվածել էր 14 երկրի ափերին, այդ թվում Ինդոնեզիայի, Հնդկաստանկ և Թայլանդի։ Զոհվել էր ավելի քան 230 հազար մարդ, նրանցից 167 հազարը Ինդոնեզիայի բնակիչներ էին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ