Վրաստանի հետ փոխադարձաբար հարգում ենք ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները. Տոնոյան
Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները։
«Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար և պետք է շարունակաբար ընդլայնեն համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում»,- նշեց Տոնոյանը։
Նա հայտնեց, որ հանդիպման արդյունքներով Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2019 թվականի ռազմական համագործակցության ծրագրիը, որը ստորագրվում է 2010 թվականից սկսած։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց, որ Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները, և հավատում են ապագայում ավելի անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին։