Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն է
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին արդեն Հայաստանում է ու այսօր դեսպանի առաջին աշխատանքային օրն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը։
Այս մասին ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում գրառում ու նկարներ են տեղադրվել, որում ասվում է. «Այսօր դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Բարի՛ գալուստ, տիկին Դեսպան»։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ԱՄՆ Սենատը հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում Լին Թրեյսին հայտարարել էր, որ Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը։