Մշակույթ 11:36 01/03/2019 Հայաստան

Նիկոլայ Ծատուրյան. Աղաչում եմ տիկին Նազենի Ղարիբյան, հեռու մնացեք Ֆուրցևայից

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը վստահ է, որ մեր դարավոր մշակույթն ու արվեստը մի նոր որակական աստիճանի բարձրացնելու համար պետք է հեռահար ծրագիր մշակել։ Նա նաև օգտակար լինելու միտումով մի քանի կետով նշում է, թե ինչ քայլեր պետք է անել՝ դիմելով մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

«Հարգելի Նազենի Ղարիբյան։
Դուք մեղավոր չեք, մեղավոր են ձեր ծնողները։ Եթե նրանք ձեզ փոքր տարիքում հաճախ տարած լինեին ներկայացումների, դուք այսօր կհասկանայիք Մելպոմենի/պարազաբանումը հատուկ ձեզ համար․ Մելպոմենը թատրոնի աստվածուհին է/ հովանու տակ գտնվող թատրոնի դերն ու նշանակությունը։ Իսկ եթե տարել են, ապա ավելի վատ ձեզ համար, քանզի մնացել եք նույն ցնորամիտ համոզմունքին։

Եթե սա է մշակույթի նախարարության գործելակերպը, ապա ավելի լավ կլինի ընդհանրապես լուծարել արվեստին թշնամաբար տրամադրված այդ քաղցկեղատիպ օջախը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պիտի պահպանենք, ապա մեր դարավոր մշակույթն ու արվեստը մի նոր որակական աստիճանի բարձրացնելու համար պետք է հեռահար ծրագիր մշակել/վատ չէր լինի նաև մեր ողջ երկրի համար/։ Օգտակար լինելու միտումով ծրագրի մի քանի կետեր նշեմ։

1․Երիտասարդ արվեստագետներին հաճախ գործուղել արտասահման, աշխարհի նորարարական արվեստին հաղորդակից դարձնելու, փորձ կուտակելու համար/նախապես գիտեմ առարկելու ձեր հիմքը․ երկրում փող չկա։ Զսպեք նախարարության աշխատակիցների աննպատակ արտասահմանյան ուղևորությունների ախորժակը, հրաժարվեք ձեր հսկայական թիվ կազմող պարգևատրություններից ու հանկարծ փողը լույս աշխարհ կգա/։

2․Արվեստի յուրաքանչյուր ասպարեզ/երաժշտություն, նկարչություն, թատրոն, կինո և այլն/ կարոտ է անաչառ ճշմարիտ, արհեստավարժ գնահատականի։ Մեզանում դա արվում է տնավարի, խնամի-ծանոթի մակարդակով։ Արվեստը դոփում է տեղում, երբ չափանիշները խարխլված են։ Ուրեմն պետք է ստեղծել ամեն ասպարեզի համար 3-4 հոգանոց համբավ ունեցող ԴՐՍԻ արվեստագետների ժյուրիներ, որոնք վերջապես յուրաքանչյուր արվեստի գործին կտան իրեն արժանի գնահատականը, որը և կնպաստի ստեղծագործողի իր նկատմամբ պահանջկոտության աճին/փողը նույն աղբյուրից/։

3․Մեր երկրի բյուջեի առյուծի բաժինը հատկացվում է բանակին։ Փողի պակաս։ Ոչ շահութաբեր թատրոնները թառել են պետության վզին։ Պետությունն էլ աշխատում է ամեն կերպ իր վրայից թոթափել այդ բեռը, ահա թե ինչու օգտվելով օտարոտի, անհրապույր «օպտիմալացում» բառից, դուք՝ տիկին Նազենի, ցանկանում եք փակել, կամ անիմաստ կերպով միավորել թատրոնը ինստիտուտին, քառյակը՝ թանգարանին։ Դուք կառավարության կազմում լինելով պետք է ի պաշտոնե հանդես գաք որպես արվեստի պաշտպան և ոչ թե կամակատար։ Ձեր գործը պետք է լինի ոչ թե փակելը, այլ ուղիներ փնտրելը։ Սավա Մորոզով, Տրետյակով․․․մեցենատներ։ Մեր երկրի միլիոնատերերը իրենց փողերը ներդնում են շահութաբեր բիզնեսի մեջ /ռեստորաններ, կաֆեներ, հյուրանոցներ, կազինոներ, սուպերմարկետներ/։ Թատրոններում ներդնեն, որ ինչ անեն։ Նրանց մեղադրելը անարդարացի կլինի։ Ամբողջ աշխարհի թատրոնների իննսուն տոկոսը գոյատևում է ի հաշիվ մեցենատների։ Ուրեմն մեզանում կարելի է մի օրենք ընդունել, որով հարուստ բիզնեսմենների հարկերի ընդամենը մի քանի տոկոս հատկացնել թատրոններին։ Հասկանալի է, որ այդ գումարները նորից պետական բյուջեից են պակասելու, բայց գոնե բազմաթիվ խնդրահարույց հարցերից մեկը կկարգավորվի։

Եվ վերջում մի անեկդոտ։
Արվեստի համաշխարհային ֆորում է։ Մոտքը միայն մանդատներով։ Պիկասոն կորցրել է իր մանդատը։ Նրան ներս չեն թողնում։
-Բայց ես Պիկասոն եմ։
-Ապացուցեք։
Պիկասոն էլ նկարում է իր հայտնի խաղաղության աղավնին և նրան ներս են թողնում։ Սովետական Միության մշակույթի նախարար Ֆուրցևան նույնպես կորցրել է իր մանդատը։ Նրան էլ ներս չեն թողնում։
- Բայց ես Սովետական Միության մշակույթի նախարարն եմ։
-Ապացուցեք։
-Ինչպես ապացուցեմ։
-Այ, նոր Պիկասոն էլ էր կորցրել մանդատը։ Ապացուցեց՝ ներս թողեցինք։
-Պիկասոն ով է։
-Խնդրեմ, անցեք։

Աղաչում եմ տիկին Նազենի Ղարիբյան, հեռու մնացեք Ֆուրցևայից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլայ Ծատուրյանը։

Կառավարության գործունեության ծրագրի «Մշակույթ» բաժնում նշված է.

«Մշակութային ժառանգության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝

- ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր թանգարաններում, գրադարաններում և մշակութային ժառանգության ոլորտի այլ հաստատություններում.
- իրականացնել մշակութային ծրագրեր (փառատոներ, վարպետաց դասընթացներ և այլն) ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներից իրենց գիտելիքների, տեխնիկական և տեխնոլոգիական հմտությունների, կարողությունների փոխանցման նպատակով.
- կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառի իրավական դաշտը, հստակեցնել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ներդրողների իրավունքներն ու պարտականությունները և նրանց միջև փոխհարաբերությունները, կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման տրամադրման մեխանիզմները և խրախուսել ֆինանսական ներդրումային հոսքերը.
- միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ՝ իրականացնել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, աջակցել միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացմանը.
- աջակցել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավանդույթների վերականգնմանը.
- ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծել տեղեկատվական շտեմարան:

Ժամանակակից արվեստների ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝
- ստեղծել ժամանակակից արվեստների ոլորտներում օրենսդրական դաշտ.
- ստեղծել ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայր.
- աջակցել դեբյուտային ստեղծագործական ծրագրերին՝ արվեստի փորձարարական և նորարարական ձևերի խրախուսմամբ.
- ապահովել մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը և հասանելիությունը Հայաստանի Հանրապետության մարզերում՝ իրականացնելով մշակույթի տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն՝ Հայաստանի Հանրապետությունում մշակութային կյանքի ապակենտրոնացման և մարզերում մշակութային զարգացման աջակցության միջոցով.
- իրականացնել կրթության ու մշակույթի կապը խթանող ծրագրեր, առաջնահերթությունը տալով հասարակության խոցելի խմբերի համար մշակույթին հաղորդակից լինելու իրավունքի իրացմանը, որի հիմքում ոչ միայն այդ խմբերի համար հատուկ միջոցառումների կազմակերպումն է, այլև նրանց գործուն ընդգրկումը և մասնակցությունը մշակութային և ստեղծագործական ներառական ծրագրերում
- ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր թատրոններում, համերգասրահներում և ստեղծագործական֊կատարողական այլ հաստատություններում:

Մշակույթի հանրահռչակման ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝
- իրականացնել հայկական մշակույթի ճանաչելիությանն ուղղված ծրագրեր՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Անհրաժեշտ է բարձրացնել հայկական մշակույթի ճանաչելիությունն աշխարհում՝ արտասահմանյան երկրների և սփյուռքի մշակութային կազմակերպությունների ու անհատների հետ համագործակցության ընդլայնմամբ, որը միաժամանակ կուղեկցվի այլ մշակույթների՝ Հայաստանի Հանրապետությունում հանրահռչակման ծավալների մեծացմամբ:

Հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաև լեզվական ցածրորակ արտադրանքից։ Կրթական և մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի գրական հայերենի տարածումը, նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի լսարանի համար հատուկ ծրագրերի (ուսումնական, ճանաչողական հաղորդումներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր և այլն) միջոցով գրական հայերենի (այդ թվում՝ արևմտահայերենի) իմացության ամրապնդումը Հայաստանում և սփյուռքում: Մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման շրջանակներում կխթանվեն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությունների և հնագիտական համալիր հետազոտական նորանոր ծրագրերի իրականացումը, այդ ուսումնասիրությունների միջազգայնացումը և հանրահռչակումը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}