Թուրքիայում հայր ու աղջիկ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հայց են ներկայացրել իրար դեմ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայր ու աղջիկ հայց են ներկայացրել դատախազություն՝ փոխադարձաբար իրար մեղադրելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ 2019 թվականի հունվարի 14-ին քաղաքացի Մ. Ջ.-ն դստերը մեղադրել է իրեն և հանրապետության նախագահին մեղադրելու մեջ: Նա մանրամասնել է, որ աղջիկը՝ Ա.Թ.Ջ.-ն վիրավորական արտահայտություններն արել է էլեկտրոնային փոստով իր հետ նամակագրության ընթացքում: Դիմումի հիմքով հետաքննություն է սկսվել, սակայն աղջկա նկատմամբ դատական հետապնդում սկսելու համար պետք է Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը:
Աղջիկը հերքել է մեղադրանքները՝ ցուցմունքում նշելով, որ ներկայացված հաղորդագրությունը հոր հասցեին արված արտահայտություն է, որն ինքն արել է հոր կողմից իրեն բարկացնող հաղորդագրություններին ի պատասխան:
Նա նաև ավելացրել է, որ հայրը, ում հետ իրենց հարաբերությունները լարված են, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հակառակորդ է և իրենց էլ նույն ոգով է փորձել դաստիարակել:
Ավելի ուշ աղջիկը հայց է ներկայացրել հոր դեմ՝ կրկին նախագահին վիրավորելու մեղադրանքով: Որպես հիմնավորում նշել է, որ հայրն իր սոցցանցի ընկերների հետ նամակագրության ընթացքում Էրդողանի ու այլ պաշտոնյաների նկատմամբ վիրավորանքներ է օգտագործում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ