Յոհաննես Հանը Փաշինյանին շփոթել է վրացի գործընկերոջ հետ
Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շփոթել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։
Բանն այն է, որ Հանը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել Փաշինյանի մասին, սակայն կցել է Բախտաձեի նկարը։ Վրաստանի վարչապետը ևս այս օրերին գտնվում է Բրյուսելում։
Յոհաննես Հանը գրել էր. «Գոհունակությամբ ողջունում եմ Հայաստանի վարչապետին կրկին Բրյուսելում։ Հայաստան-ԵՄ համպարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկու կողմերի համար փոխշահավետ է։ Համատեղ աշխատում ենք դրա իրականացման ուղղությամբ»։
Ավելի ուշ գրառումը ջնջվել էր, սակայն սոցցանցերի օգտատերերը հասցրել էին սքրինշոթեր անել։ Դրանցից մեկն էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վրացի քաղաքագետ Գիյա Աբաշիձեն։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր