ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Պատգամավորի երեք կին թեկնածուներ դարձել էին հատկապես անհարգալից լեզվի կիրառման թիրախներ
Որոշ կին թեկնածուներ իրենց սեռով պայմանավորված դարձել են նաև ստորացնող հռետորաբանության թիրախ։ Այս մասին ահազանգում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակած վերջնական զեկույցում։
Դիտորդները մանրամասնում են՝ չնայած ընտրացուցակների առաջին համարներում ընդգրկված որոշ և՛ կին, և՛ տղամարդ թեկնածուներ տեղեկացրին ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ իրենց նկատմամբ առցանց տիրույթում կիրառվում է խիստ և նվաստացուցիչ բառապաշար, կին թեկնածուներն առավել հաճախ էին ստանում սեռով պայմանավորված բացասական մեկնաբանություններ:
«Քարոզարշավում կանանց մասնակցության հարցերով զբաղվող քացաքացիական հասարակության կազմակերպություններից մեկի համաձայն՝ երեք բարձրաստիճան կին թեկնածուներ՝ Լենա Նազարյանը («Իմ քայլը» դաշինք), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) և Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ) դարձել էին հատկապես անհարգալից լեզվի կիրառման թիրախներ առցանց տիրույթում»,-ասված է զեկույցում։