ԵԱՀԿ գործող նախագահը վաղը կժամանի Հայաստան
ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 12-13-ը կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Սլովակիայի ԱԳ նախարարության պաշտոնական էջից։ Հիշեցնենք, որ Լայչակը Սլովակիայի ԱԳ նախարարն է։
«Սա Լայչակի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 6-րդ այցն է։ Ավելի վաղ՝ անցած շաբաթ նա այցելել է Ադրբեջան»,-ասել է մամուլի խոսնակ Բորիս Գանդելը։
Հայաստան այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելն է։ Երևանում նախատեսված են Լայչակի հանդիպումները ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հայաստանում նրան կընդունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան