Տնտեսություն 12:17 19/03/2019 Հայաստան

Հայաստանում հիփոթեքային վարկավորման պորտֆելն աճել է 30 տոկոսով. վարչապետ (լրացված է)

2019 թվականի փետրվարին 2018 թ-ի փետրվարի նկատմամբ ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս: Այսօրվա դրությամբ երկրում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, ինչը,  մասնագետների գնահատմամբ, ահռելի աճ է»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկարագրեց այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան կյանքի վրա:

«Մենք առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ, սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր ոչ միայն շինարարության, այլև շինանյութերի արտադրության, սպասարկման ոլոտում և այսպես շարունակ: Սա կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատման, նոր աշխատատեղերի բացման», - ընդգծեց նա:

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 մլրդ դոլարի ծավալով: Վարչապետի խոսքով՝  այդ ծրագերից 42-ը՝ 774 մլն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում:

«Սա նշանակում է, որ երկրում ներդրումային հետաքրքրությունների աճ ունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու համար նոր խողովակներ չի կառուցելու

Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու համար նոր խողովակներ չի կառուցելու: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրանական գազի տարանցման համար նոր խողովակներ չե՞ն կառուցվելու, չէ՞ որ Հայաստան մտնում են գազատարներ, բայց դուրս չեն գալիս:

Վարչապետը նախ կատակեց. «Խողովակներն այդպիսի առանձնահատկություն ունեն՝ համ մտնում են, համ դուրս են գալիս,  դրանք ուղղություն չունեն»:

Այնուհետև ավելացրեց. «Խոսքը նոր գազատարի մասին չէ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած գազատարներով հնարավոր է իրականացնել առկա ծրագրերը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Իրան այցից առաջ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Թուրքմենստանի նախագահների և Վրաստանի վարչապետի հետ, տեղեկացրել է, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու Իրանում, քանի որ կարևոր էր նաև նրանց դիրքորոշումը:

«Քննարկումների արդյունքում է որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են, կշարունակվեն, քանի դեռ մենք չենք եկել դրական կամ բացասական եզրակացության»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով,  ընդհանուր առմամբ, տրամադրվածությունը պետք է լինի այն, որ Հայաստանը հնարավոր բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնի թե Իրանի, թե  Վրաստանի, թե  Ռուսաստանի, թե  ԵՄ-ի, թե  ԱՄՆ-ի հետ:

«Այսինքն՝  բոլոր ուղղություններով մենք պետք է նախաձեռնություններ, գաղափարներ ունենանք, թե ինչպես կարող ենք այդ հարաբերությունները զարգացնել:  Կարևոր է արձանագրել, որ նման զարգացումները կարևոր են մեր տարածաշրջանում կայունությունը և ինտեգրացիան ապահովելու առումով: Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքրություն, որը միատեսակ և միանման չէ: Իհարկե ամենակարևորն այն է, որ մենք այս գործընթացում մեր բոլոր գործընկերների հետ ենք քննարկումներ ունենում, և ամեն ինչ անում ենք, որ մեր օրակարգը, մեր գործողությունները նրանց համար թափանցիկ լինեն»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր:

Նախկին պաշտոնյաները ծիծաղելի գներով հողեր են սեփականաշնորհել

Նախկին պաշտոնյաները ծիծաղելի գներով սեփականաշնորհել են Մեղրու ազատ տնտեսական գոտու հողերը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի այցելել է Մեղրու ազատ տնտեսական գոտի և տեղում արձանագրել է, որ այդ գոտին ընդհանրապես հողատարածք չունի: Ըստ վարչապետի՝ դրանից հետո սկսել են տվյալ հարցով զբաղվել:

«Պարզվեց, որ մի շարք ձեզ հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շուրջ եղած ամբողջ հողերը սեփականաշնորհել են՝ որպես կառավարության ներկայացուցիչ իմանալով, որ այդտեղ այդպիսի նախագիծ է իրականացվելու։ Ընդ որում՝ սեփականաշնորհել են ծիծաղելի գներով»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առաջին քայլը, որ արել են, դա այն էր, որ ասել են՝ ուղղակի գան և  կամավոր վերադարձնեն այդ հողերը պետությանը: «Խնդրեցինք քաղաքավարի, և  նրանք մերժեցին։ Շատ լավ, մենք ասացինք, որ ավելի մանրամասն կծանոթանանք էդ գործարքների հետ: Ավելի մանրամասն ծանոթացանք և հիմա քրեական գործ է հարուցված, ու կասկած չկա՝  կապացուցվի, որ այդտեղ տեղի է ունեցել չարաշահում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն մինչև գործը դատարան ուղարկելը արդեն իսկ բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել, ու այդ գործերը ուղարկել է տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի այդ աճուրդները չեղյալ հայտարարվեն, և այդ բոլոր հողերը վերադարձվեն համայնքներին:

«Ընդհանուր առմամբ, այս գործընթացը  պետք է շարունակվի։ Իհարկե ես չեմ կարող ասել, որ բոլոր սեփականաշնորհված հողերը հետ ենք վերադարձնելու, չեմ կարող նման բան ասել: Կարող ենք ասել, որ բոլոր այն դեպքերում, երբ պարզվի, որ տեղի է ունեցել ապօրինություն, այդ դեպքում, այդ հողերը կվերադարձվեն պետությանը, քանի որ ես համաձայն եմ՝ մենք ունենք հողի խնդիր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կան ներդրումային ծրագրեր, որոնք չեն իրականանում այն պատճառով, որ նախկին մի պաշտոնյա սեփականաշնորհել է հողերը և եթե իմանում են, որ ներդրումային հետաքրքրություն կա, այդ պաշտոնյաները հողերի համար տասն անգամ ավելի գին են ներկայացնում:

Նա հիշեցրեց նաև այն դեպքը, երբ Ռանչպար համայնքում պարզել է, որ ավազահանքի սեփականատերերը նախկին և գործող պաշտոնյաներ են։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերահսկողական ծառայությանը գործուղել է ստուգելու այդ գործարքի օրինականությունը։
«Երբ ես օգոստոսին խոսում էի անցումային արդարադատության մասին, դա էլի շատ  մեծ աղմուկ էր բարձրացնում, որ Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց է։ Հույս ունեմ՝ բոլորդ տեսնում եք, որ ոչ մի սեփականության վերաբաշխման գործընթաց Հայաստանում չկա։ Բայց նաև մենք անհրաժեշտություն ենք ունենալու անցումային արդարադատության գործիքներ կիրառել»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝  խոսքը բացառապես պաշտոնյաների, նախկին պաշտոնյաների մասին է, որովհետև կարևոր է ներբիզնեսային հարաբերությունների մեջ չընկնելը։ «Բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված հողն ու գույքը, ամեն ինչ, ներկայանալ իրավապահ մարմիններին, տալ խոստովանական ցուցմունքներ և այդ ամեն ինչը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Եթե որևէ մեկը մտածում է, որ մենք մոռացել ենք այդ օրակարգի մասին, չենք կարող մոռանալ, բացառված է: Ես ասում եմ, որ մեր իրավապահներն այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն: Եթե այստեղ ես չտեսնեմ ռեալ փոփոխություններ, ուրեմն ես պետք է գնամ կոնկրետ քայլերի, քանի որ որևէ մեկը հույս թող չունենա, որ մենք այդ օրակարգը կմոռանանք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}