ԱՅԼՄԱՄՈՒԼ 15:02 20/03/2019 Հայաստան

Պետականացված ռեկետ

Իշխանական վերնախավում տեղի ունեցող զարգացումները և,  հատկապես, Փաշինյանի երկարատև ու դատարկախոս ասուլիսը ստիպում են առավել առարկայորեն անդրադառնալ այն իրողություներին, որոնց  մասին հարցեր չհնչեցին։ Երկրի թավշյա ղեկավարն ասուլիսի  սկզբում ակնարկեց, իսկ ավարտին` արձանագրեց, որ իր սպասած  հարցերը չհնչեցին։ Չհնչեցին, քանի որ բեմադրությանը մասնակցելն էլ ի՛ր տրամաբանությունն ունի։ Եվ ի՞նչ նշանակություն ունի, թե ո՛վ, ե՛րբ ուի նչպե՛ս դրանք կհնչեցնի, երբ բոլո՛րն են ուզում լսել դրանց անջուր, հստակ, պարզ ատասխանները։ 

Դեռ իր դեկտեմբերյան այցից հետո թավշյա վարչապետի տիկինը լրագրողներին հայտնեց, որ Շվեյցարիայում «հանդիպել է հարկատուների հետ» և դրամահավաք է կազմակերպել։ Նաև շեշտեց, որ «նման հանդիպումները կլինեն պարբերական»։ Այս շեշտադրումը սպառնալիքի նման հնչեց` էլի՛ եմ գալու և դեռ շա՛տ եք վճարելու։ Շատ ավելի վիրավորական էր 325 փոքրիկ մոլորակի թագավորի անմիջականությամբ` ազատ ու հպարտ շվեյցարահայերին «հարկատու» անվանելը։ Եթե Փոքրիկ իշխանը չգիտեր, որ «թագավորները աշխարհին հասարակ հայացքով են նայում», ապա շվեյցարահայերը հաստատ գիտեն, որ իրենք տիկին Աննայի հպատակը չեն ու բնավ պարտավոր չեն` «համագործակցել» կամ «հարկ մուծել» նրա հոգաբարձությանը  հանձնված «Իմ քայլը» և «City of smilB» բարեգործական հիմնադրամներին։ 

Իհարկե, տիկին Աննան ո՛չ դեկտեմբերին, ո՛չ էլ հետո չասաց, թե ովքեր ու ինչքան գումար են փոխանցել Փաշինյան ամուսինների հիմնադրամներին, բայց ցնցելու աստիճան զարմացրեց` նշելով դրամահավաքի նպատակը։ Թավշյա վարչապետի տիկինն այդ գումարներով «Հայաստանի դասական երաժշտության բարեկամների խումբ» է ձևավորելու և ներկայացնելու է «գործունեության ոլորտները»։

Այսինքն. իր հետ բարեկամանալու և դեսից-դենից զրուցելու համար թանկ վճար է սահմանելու և` վերջ։ Հավանաբար, շվեյցարահայերն էլ չհասկացան, թե ինչ ասել է «Հայաստանի դասական երաժշտություն», բայց գիտակցեցին, որ չի կարելի հայկական դասական երաժշտության ուղեկցությամբ տիկին վարչապետի հետ զրույցը բարեգործություն համարել։

Փող կորզելու նույն հնարքը թավշյա վարչապետի տիկինը որոշեց կիրառել նաև մեր երկրի խոշոր հարկատուների նկատմամբ։ Ըստ մամուլում շրջանառվող և չհերքված լուրերի, նա ցանկով իր հետ պարտադիր հանդիպման է «հրավիրել» երկրի երեք տասնյակ ամենախոշոր հարկատուներին և գործարարների։ Նրանց նախօրոք տիկին վարչապետի անունից «իրազեկել» են, որ անխուսափելի հանդիպման անսակարկելի գինը` 70 հազար դոլար է։ Մի քանի րոպե զրուցում ես մի 30 հոգու հետ և խնդրեմ` ամուսնական հիմնադրամներում կամ հաշվեհամարներում առնվազն 2 միլիոն ու մի քանի հարյուր հազար դոլար ավելանում է։ Բայց սա չէ նպատակը. դա ընդամենը` կարգավիճակից ինքնին բխող հաճույքն է։

Հանդիպման բուն «նպատակը» նույնն է. դասական երաժշտությունը Հայաստանում զարգացնելու համար` Փաշինյան ամուսինների «City of smilB» հիմնադրամին դուխով աջակցելը։ Իսկ նշված նպատակին «ծառայել» չցանկացող և հայ դասական երաժշտության նկատմամբ անտարբեր հարկատուներին, նույնպես նախօրոք, «զգուշացրել» են, որ կալանքից ազատելու  «իրավապահների» սահմանած «փրկագինն» անհամեմատ բարձր է։ Անցյալ հինգշաբթի էլ համացանցային ակտիվիստները հանրությանը, և հատկապես` իրենց կապիտալով տեղափոխվել հասցրած, բայց Հայաստան գալ ու հետ գնալ ցանկացողներին, իրազեկեցին, որ ապրիլի 3-ին տիկին վարչապետը մեկնելու է ԱՄՆ. նրա հետ ընթրել ցանկացողները պարտավորված կլինեն «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել առնվազն 150 դոլար։

Ներկայացվածն, իհարկե, ամուսնական հիմնադրամի համալրումների ո՛չ ամբողջական համապատկերն է։ Անշուշտ, կան նաև խորհրդապահական ու անանուն, խիստ նպատակային ու շահադիտական, միջնորդավորված ու փայաբանժինային «համալրումներ»։ Իսկ երբ պատկերացնելի է դառնում իշխանական զույգի միայն հիմնադրամային, «բարեգործական» հիմունքներով առաջացող բյուջեն կամ կուտակային կապիտալը, միաժամանակ նաև բնական հարց է առաջանում։ Ի՞նչ է սա, եթե ո՛չ ինստիտուցիանալ, ամուսնական, պետականացված ռեկետ։

Փաշինյանը իր բարոյախոսական ճառերից մեկով կուսակիցներին կոչ էր արել` «դուրս գալ խաբելու, «քցելու» տրամաբանությունից»։ Հիմա պարզվում է, որ թավշյա վարչապետը հեշտորեն բոլորին խորհուրդներ է տալիս, բայց խիստ դժվարանում է` ինքն իր խորհուրդները կատարել և  «քցում» է` ում կարողանում է։ Մի առիթով էլ ասել էր, թե «ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»։ Հասկանալի է, որ տեր և տիկին Փաշինյաններին ոչ ոք առայժմ չի բռնի ու բանտ չի ուղարկի. չէ որ` նրանք վարչապետ են։ Բայց որ թալանվող ժողովուրդը անվերապահորեն ամբաստանում է նրանց, ու նրանք բարոյապես ինքնաոչնչանում են` փաստ է։

Հետգրության փոխարեն. Օրերս ԱՄՆ պաշտոնական աղբուրներում հայտարարություն եղավ, որ Միացյալ նահանգները որևէ պատասխանատվություն չի կրում Ուկրաինայի գործող նախագահ և նախագահի թեկնածու Պորոշենկոյի գործունեության համար։ Հայտարարության մեջ նաև հստակ ընդգծված էր, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չի վիճարկում Պորոշենկոյի հակաօրինական գործողությունների, կոռուպցիոն հանցագործությունների, պաշտոնի  չարաշահման, ապօրինի սխեմաներով ու գործարքներով հարստանալու մասին շրջանառվող պնդումները։ Իսկ որպես եզափակում` նշված էր, որ նախագահ Պորոշենկոն հիասթափեցրել է ԱՄՆ-ին, քանի որ անցած հինգ տարիներին չի կատարել իր ստանձնած ժողովրդավարական խոստումները։ Շուտով նման մի հայտարարություն էլ ԱՄՆ-ն կհղի Հայաստան` փոխելով հասցեատիրոջ ազգանունն ու պաշտոնը միայն։

Սիմոն Գյուրջյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}