BBC-ն համաձանել է «սխալ լրատվության» պատճառով Պորոշենկոյին վճարել պատճառված վնասը
BBC-ն համաձայնել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին վճարել՝ կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքների հաղորդման արդյունքում պատճառված վնասը։
BBC-ն պնդել էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար վճարվել էր 350 հազար դոլար։ Այդ «պնդումը» սխալ էր, ասել է BBC-ն։
Նախօրեին հրապարակված հայտարարության մեջ BBC-ն ներողություն էր խնդրել Ուկրաինայի նախագահից՝ պատճառած անհանգստության համար ու համաձայնել վճարել նրա վնասները, օրինական ծախսերը։
Ինչպես հայտնում է euronews-ը, Պորոշենկոն սեպտեմբերին հայց էր ներկայացրել դատարան՝ ասելով, որ «կոռուպցիայի լուրջ» մեղադրանքն իրեն պատճառել է «էական տագնապ և անհանգստություն»:
Նշենք, որ այս կիրակի Ուկրաինայում նախագահական ընտրություններ են, որտեղ Պորոշենկոյի հիմնական մրցակիցներն են նախկին վարչապետ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն և դերասան Վոլոդիմիր Զելենսկին:
Զելենսկին, որը հայտնի է հեռուստատեսային շոուներում Ուկրաինայի նախագահի դերը կատարելով, ներկայումս առաջատար է համարվում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ