Մշակույթ 18:05 30/03/2019 Հայաստան

«Մենք ենք տերը մեր օպերային թատրոնի»

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հավաքվել է թատրոնի անձնակազմը՝ քննարկելու մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման հարցը:

«Մարդիկ,  ովքեր գտնվում են բարձր մակարդակի վրա, Նազենի Ղարիբյաններն  ու նրա նմաններն իրավունք չունեն անգամ ձեռք տալ, մոտիկանալ»,- հայտարարեց ռեժիսոր Նարինե Ստեփանյանը։

Նրա կարծիքով, այս հարցը չպետք է հասնի դատարան, այլ արվեստագետներով, հայ ժողովրդով միասին պետք է ոտքի կանգնեն ու  մեկ օր առաջ հարցը լուծեն։

«Մենք ենք տերը մեր օպերային թատրոնի, առանց մեզ հետ խոսելու  ոչ մեկ իրավունք չունի այսպիսի անդրարություն, խայտառակություն անել»,- նշեց ռեժիսորը։

Հիշեցնենք,  որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի  2019 թ. մարտի 28-ի  հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։

Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝  ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։
Նախօրեին Ն. Ղարիբյանն ասել, որ պարզել են՝ գեղարվեստական ղեկավարը ղեկավար պաշտոն է, ոչ թե ստեղծագործական. «Թյուրիմացաբար մինչև հիմա ընկալվել է այնպես, որ ստեղծագործական է, բայց օրենքում գրված է, որ ղեկավար պաշտոն է»։


Թատրոնի իրավաբանն ասաց, որ  մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցն է որոշել, որ գեղարվեստական ղեկավարը ստեղծագործական աշխատանք չէ, մինչդեռ օրենքներով ստեղծագործական աշխատանք է, իրենք ապացուցել են։

«Խնդիրը լուծումը տեսնում ենք՝ ստեղծել աշխատանքային խումբ ու քննարկել՝ արդյոք նախարարի պաշտոնակատարը ճիշտ է իրավանաբանորեն։ Միանշանակ, մենք դատարանում հաղթելու ենք, բայց դա կտևի մեկ տարի, լավ չէ, մեծ աղմուկ կբարձրանա։ Առաջարկում ենք նախօրոք քննարկենք, տեսնենք, եթե իրենք ճիշտ են, մտածենք ելքների մասին, բայց համոզված ենք, որ ճիշտ չեն, այդ դեպքում հարցը կլուծվի»,- նշեց իրավաբանը։

Օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողն իրենց չի ճանաչում, հետևաբար իրենք էլ այդ կնոջը չեն ճանաչում։

«Եթե մեզ չի ճանաչում, մենք էլ իրեն չենք ճանաչում, ընդհանրապես չենք ընդունում իր կարծիքը, հրամանը  մեզ համար  ոչինչ է»,- նշեց նա։

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով, Կոնստանտին Օրբելյանը նվիրյալ է, նվիրյալներին պետք է բարձրացնել, այլ ոչ թե փորձել ինչ-որ մի բանով խանգարել։

«Մարդ, որը թողել է իր բարեկեցիկ կյանքն ու հնարավորությունները, եկել է Հայաստան, ուզում է օգտակար լինել և օգտակար է մեր մշակույթին։ Կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք՝ արդյոք այն մարդը, որը չի ճանաչում իր նվիրյալներին, նա իրավունք ունի՞ լինել նախարար, և նա որոշի կենսագրությունն այն արվեստագետների, որոնք իրենց արվեստով բարձրացնում են հայ ազգին», - նշեց Արամ Սաթյանը։

Մարտիրոս Սարյանի տուն թանգարանի տնօրեն Ռուզան Սարյսնն ասաց, որ այս ահավոր որոշումը համաշխարհային երաժշտական հասարակության առաջ Հայաստանի խայտառակ անող որոշում է։

«Եթե չեղյալ չահամարվի այս որոշումը, համարում եմ, որ մենք շատ վատ տեսքով ենք ներկայանում աշխարհի առաջ»,- ընդծեց նա։

Հանդիպման վերջում բեմ բարձրացավ Կոնստանտին Օրբելյանը։ Նրան ներկաները ողջունեցին հոտնկայս և ծափահարություններով։ Նա հուզված էր։

«Ես սիրում եմ Հայաստանը։ Ես փաստաբան չեմ, իրավաբան չեմ, քաղաքական գործիչ չեմ, ինձ հետաքրքրում է միայն մի բան՝ հայկական միակ օպերային և բալետի թատրոնի զարգացումը, հաջողություններն ու համաշխարհային ճանաչումը»,- ասաց Կ. Օրբելյանը։  

Նա ընդգծեց, որ մեծ ծրագրեր ունի թատրոնի հետ կապված, ցավալի կլինի, այդ ամենը երկուշաբթի «կտրել», դադարեցնել այն անհավատալի տեմպը, որն իրենք վերցրել են, այն հաջողություները, որոնք թատրոն ունի ամբողջ աշխարհում։

«Շնորհակալություն բոլորին, ողջ անձնակազմին և բոլորին, որոնք այստեղ են»,- ասաց մաեստրո Օրբելյանը։

Անձնակազմը որոշեց երկուշաբթի ժամը 10-ին հավաքվել կառավարության մոտ և նամակ հանձնել կառավարությանը՝ իրենց խնդիր-պահանջով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:53
«Փաստ». Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում եղել են կուլիսային հանդիպումների մի ամբողջ շղթա
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն տեղեկություններին, որ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Փաշինյանը Սյունիք էր գործուղել մարդկանց, ում վրա «ատամ» ունի և պարտությունը կկոտրի նրանց գլխին
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում ընտրատեղամասերում քվեների հաշվարկից հետո ոչ միայն Առուշ Առուշանյանի շտաբում են շամպայն...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Փաստ». ՔՊ-ի տեղական շտաբները պարզապես քարուքանդ են լինում
«Փաստ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ընտրություններ տեղի կունենան Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժողովուրդ». Ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա» կինոթատրոնի...
Աղբյուր` Panorama.am
09:42
Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների համար. ՄԻՊ
Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:24
Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովուրդն ապրում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր ծանր և դժվարին իրավիճակում․ բայց ողջ ժողովուրդը, ազգը չի այդպես, ես չեմ ուզում, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
09:22
Տիգրան Աբրահամյանը ՊՆ-ից տարօրինակ հատվածներով պատասխան է ստացել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գրությամբ դիմել էի...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
Շուշիում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:06
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:42
Վլադիմիր Պուտինը ողջունել է Երևանում անցկացվող հայ-ռուսական ութերորդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հոկտեմբերի18-19-ը Երևանում անցկացվող հայ-ռուսական ութերորդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021թ. անցած ամիսներին կատարված...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հրդեհ Սառնաղբյուր գյուղում
Հոկտեմբերի 18-ին, ժամը 15։32-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի 19-րդ փողոցում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
20:27
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ
Հոկտեմբերի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 479 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ավստրիացի և չեխ հիվանդները կբուժվեն Եվրոպայի առաջին անդրսահմանային բժշկական կենտրոնում, որտեղ ժամանակին երկաթե վարագույրն էր
Ավստրիա-Չեխիայի սահմանին բացվել է Եվրոպայի առաջին անդրսահմանային բժշկական կենտրոնը: Այնտեղ, որտեղ ժամանակին երկաթե վարագույրն էր, այժմ բժիշկները...
Աղբյուր` Panorama.am
20:15
Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին․ Հելեն Սանդ Անդրեսեն
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Վերահաստատում մեր կամքն ու վճռականությունը շարունակական պայքարի ճանապարհին․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ, ի թիվս Հայաստանի Հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
20:07
Էդգար Ղազարյանը պարգևատրվել է Ժեշովի համալսարանի մեդալով
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է, որ պարգևատրել է «Ժեշովի համալսարանի մեդալ»-ով։ «2021 թվականի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաղթանակ է տոնել Էրիկ Իսրայելյանը
Արդեն երկրորդ հաղթանակը՝  Էրիկ Իսրայելյանը հաղթեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հայաստանի Օմբուդսմանն ընդունել է Ուկրաինայի գործընկերոջը
Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
19:58
Պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը․ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Մերկել. Միգրացիայի հետ կապված իրավիճակը տարբերվում է 2015 թվականի ճգնաժամից
Եվրոպայում փախստականների ներկայիս իրավիճակը տարբերվում է 2015 թվականի միգրացիոն ճգնաժամից, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բելգիայի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց․ Միրզոյան
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների...
Աղբյուր` Panorama.am
19:40
Այս շրջանների գրավման մասին լուրերն արծրունական լկտի ստերով գաղտնի էին պահվում հանրությունից․ Պլանավորված պարտություն․ օր 22
YerevanToday-ը ներկայացնում է «Պլանավորված պարտության մասին» հերթական ֆիլմը։ «Պատերազմի 22-րդ գիշերը, համեմատած մյուս...
Աղբյուր` Panorama.am
19:37
Պորտուգալիայում բացվել է Գագարինի հուշարձանը
Պորտուգալիայում բացվել է Երկրի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կիսանդրին, հուշարձանը հայտնվել է Օեյրաս քաղաքում (Լիսաբոնի շրջան)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:27
Պուտինը կոչ է արել չշտապել Թալիբների ճանաչման հարցում
Թալիբների պաշտոնական ճանաչման հարցում շտապելու կարիք չկա, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Դատախազություն. Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Շրջանառվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը
Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ցեղասպանություն իրականացրած զույգին մենք ման ենք գալիս և հասնելու ենք դատաստանի. Զարուհի Փոստանջյան
«Անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, բայց դրանք ունեին քաղաքական օրակարգ՝ թե արդյո՞ք մենք մերժում ենք թուրքերին և ըմբոստանո՞ւմ ենք թուրքական...
Աղբյուր` Panorama.am
18:49
Չկա կայուն կառավարում, և ամեն վայրկյան տնտեսությունը կարող է փլուզվել․Դեմիրթաշը Թուրքիայի կառավարման մասին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որ 5 տարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}