Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
Ապրիլի 2-ին Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ՝ արդեն 4-րդ անգամ։ Նաջարյանն առաջին անգամ ընտրվել էր 2005թ.-ի ապրիլին։ Այս մասին տեղեկանում ենք My Glendale City News-ից։
«Ես իսկապես երախտապարտ եմ՝ քաղաքապետի պաշտոնում ծառայելու հնարավորության համար։ Ես անհամբերությամբ սպասում եմ՝ աշխատելու խորհրդի իմ գործընկերների ու աշխատակիցների հետ՝ պահպանելու Գլենդելը որպես հատուկ տեղ, ինչպիսին որ այն կա»,-ասել է Նաջարյանը։
Նաջարյանն այս պաշտոնը կստանձնի հեռացող քաղաքապետ Զարեհ Սինանյանից։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան