Զախարովա. ՌԴ-ն կօգնի իրականացնել Վիեննայում ձեռք բերված արդյունքները
«Մոսկվան Բաքվին ու Երևանին կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն՝ իրականացնելու Վիեննայում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքների իրականացման նպատակով»։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ ՌԴ արտաքին քաղաքականության համատեքստում ղարաբաղյան հակամարտության կողմերին աջակցությունն ընդգրկված է կարևոր առաջնահերթությունների ցանկում, այդ առումով աշխատում են՝ սերտորեն համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ։
Անդրադառնալավ Հայաստանում կատարված իշխանափոխությանը, Զախարովան ասել է, որ դա Հայաստանի ներքին գործն է։
«ԼՂ խնդրի վերաբերյալ բանակցություններն ընթանում են։ Կողմերը մտադրություն են ցուցաբերում շարունակել աշխատանքները, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա՝ ավելացնելով, որ ողոջունում են կառուցողական մոտեցումը։
Նա նշել է, որ կողմերին կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն, որպեսզի կյանքի կոչեն այն քաղափարները, որոնք ձեռք են բերվել Ավստրիայի մայրաքաղաքում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հետ խոսելուց հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
- Ինչի են սպասում Փաշինյանն ու Ալիևը. Մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը. 168 Ժամ
- Եվրամիությունը հուսադրող է համարում Վիեննայում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները
- Փաշինյան. Հանդիպումն անցավ նորմալ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան