ԵԽ հանձնակատար Միյատովիչը ԵԽԽՎ-ին է ներկայացրել տարեկան զեկույցը՝ անդարադառանալով նաև ՀՀ-ին
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին է ներկայացրել իր առաջին տարեկան զեկույցը, որն ընդգրկում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների ամենատարածված խնդիրները։
Հանձնակատարը կարևորել է միգրացիան, կանանց իրավունքները, հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքները, մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը և լրագրողների անվտանգությունը:
«Միգրացիան իմ օրակարգում մարդու իրավունքների ամենահրատապ խնդիրներից է։ Ազգային իշխանությունները պետք է բարելավեն ներգաղթյալների, ապաստան հայցողների ու փախստականների նկատմամբ վերաբերմունքը»,- ասել է Միյատովիչը:
Ինչ վերաբերում է կանանց իրավունքներին, հանձնակատարն ընդգծել է գենդերային կարծրատիպերի և նախապաշարմունքների հաղթահարման անհրաժեշտությունը՝ կանանց նկատմամբ բռնության դադարեցման համար: Նա նաև կոչ է արել ազգային իշխանություններին՝ նվազեցնել կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը, ինչը շարունակում է մնալ «հիմնական խոչընդոտ տղամարդկանց և կանանց միջև արդյունավետ հավասարության համար»։
Մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների պաշտպանությունը նույնպես մեծ ուշադրություն է պահանջում անդամ պետությունների իշխանությունների կողմից:
«Ֆիզիկական հարձակումները, ինչպես նաև օրենքներն ու պրակտիկան զգալիորեն նվազեցնում են իրավապաշտպանների և լրագրողների կարողությունը` իրենց ներդրումն ունենալու մեր հասարակության ժողովրդավարական հյուսվածքներում»,-ասել է Միյատովիչը։
Զեկույցի մեկ այլ խնդիր է նշվում այն, որ շատ անդամ պետություններ դեռևս դժվարություններ են ունենում խտրականության դեմ կամ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների, ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խոր արմատավորված նախապաշարումների դեմ պայքարելու համար։ Հանձնակատարը նշում է, որ երկարատև մշակութային, սոցիալական և տնտեսական խնդիրները շարունակում են անհավասարություն և սեգրեգացիա առաջացնել:
Միյատովիչն իր զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ հատվածում անդրադարձել է ընտանեկան բռնության խնդրին ու ողջունել Հայաստանի կողմից Ստամբուլի կոնվենցիայի ստորագրումն ու կոչ է անում ՀՀ իշխանություններին վավերացնել ու ապահովել, որ օրենսդրությունը գործնականում արդյունավետ կիրառվի։ Կոչ է արվում ամրապնդել ջանքերը՝ պայքարելու երեխաների աղքատության դեմ ու ապահովելու երեխաների համար համապատասխան կենսամակարդակ, ինչպես նաև վավերացնել Լանզարոտի կոնվենցիան, որը ևս ստորագրվել է։
Հայաստանին խորհուրդ է տրվում նաև արագ ընդունել խտրականության դեմ պայքարի օրենք, որը ներառում է նաև սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականությունը։
Միյատովիչը նաև կոչ է անում խորհրդարանականներին՝ միանշանակորեն մերժել ցանկացած օրենսդրական առաջարկությունից, որ կարող է խախտել ԼԳԲՏԻ անձանց իրավունքները կամ առաջացնել հակա-ԼԳԲՏԻ տրամադրություններ:
2019թ․-ի զեկույցում, անդրադառնալով մարդու իրավունքների նախորդ խախտումների համար հաշվետվողականությանը, Հանձնակատարը ողջունել է քայլերը՝ պատասխանատվություն սահմանել 2008 թվականի մարտին տեղի ունեցած բռնությունների ժամանակ 10 մարդու մահվան համար, սակայն կարևորել, որ գործընթացն իրականացվի օրենքի գերակայության, դատական անկախության և անմեղության կանխավարկածի լիարժեք հարգմամբ։
Ի վերջո, հանձնակատարը կոչ է արել ՀՀ բոլոր քաղաքական գործիչներին և կարծիքների առաջնորդներին՝ հատուկ խնամք ցուցաբերել ու խուսափել բևեռացնող, խեղաթյուրող կամ բորբոքող խոսքից իրենց հանրային ելույթներում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը